Երեք գլխավոր տեսարժան վայրերը տեղակայված են կենտրոնական թաղամասում, ներկայիս Սինտ Գուիդո (հոլ.՝ Sint-Guido, ֆր.՝ Saint-Guidon) մետրոկայարանի հարևանությամբ․
Սուրբ Պետրոսի և Սուրբ Գուիդոյի գոթական տաճար (հոլ.՝ Sint-Pieter-en-Sint-Guidokerk), 14-րդ դար,
Բեգինաժների բակ։ Հիմնադրվել է 1252 թվականին, սակայն մեր օրերում պահպանված տեսքը ստացել է 1634 թվականին,
Էրազմուսի տունը (հոլ.՝ Erasmushuis)։ 16-րդ դարասկզբի տուն, որտեղ 1521 թվականին ապրել է Էրասզմուս Ռոտտերդամացին։ Այսօր տանը գործում է թանգարան։