Jump to content

Անահիտ Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անահիտ Կիրակոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Կիրակոսյան
Ծնվել էապրիլի 28, 1990(1990-04-28) (34 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և երգչուհի
Ամուսին(ներ)Արտակ Սարգսյան

Անահիտ Ալեքսանդրի Կիրակոսյան (ապրիլի 28, 1990(1990-04-28), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, հաղորդավարուհի, երգչուհի։ Երևանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախել է Հունան Ավետիսյանի անվան 74-րդ միջնակարգ դպրոցը։ Ավագ դպրոցը ավարտել է Սիամանթոի անվան թիվ 162 հիմնական դպրոցում։ 2007 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը։ 2007 թվականից սկսել է աշխատել պետական կամերային երաժշտական թատրոնում որպես դերասանուհի։ 2010 թվականին «Միր» հեռուստաընկերության կազմակերպած միջազգային մրցույթին Անահիտը լավագույն էմոցիոնալ կատարման համար արժանացել է մրցանակի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարի 6-ին Անահիտն ամուսնացել է։ Ունի չորս երեխա՝ երկու աղջիկ և երկու տղա։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում Անահիտը հիմնականում կերտում է դրամատիկ դերեր, իսկ հեռուստասերիալներում՝ կատակերգական։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անցյալի ստվերներ»
  • «Գերդաստան»
  • «Ժառանգները»
  • «Պահանջվում է միլիոնատեր»
  • «Բանակում»
  • «Քաղաքում»
  • «Խոպանի տեսություն»
  • «Երևան, ես սիրում եմ քեզ»
  • «Անուղղելիները»
  • «Կոկորդիլոսի արցունքները»
  • «Ժամանակն է»
  • «Փեթակ»
  • «Պատվի համար»
  • «Սարի աղջիկ»
  • «Ծաղիկներ ձյան տակ»
  • «Երազի շրջված մեկնաբանությունը»
  • «Սև արկղ»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]