Jump to content

Այստեղ է գալիս կատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այստեղ է գալիս կատուն
Ժանրհեքիաթ
ՀրատարակչությունMalysh?
Հրատարակվել է1989

«Այստեղ է գալիս կատուն։ Here comes the cat!» (ռուս.՝ «Сюда идёт кот! Here comes the cat!»),ռուս-անգլերեն նկարազարդ մանկական գրքույկ, որը համատեղ ստեղծել են ամերիկացի գրող Ֆրենկ էշը և խորհրդային նկարազարդող Վլադիմիր Վագինը։ Խորհրդային և ամերիկյան հրատարակությունները լույս են տեսել 1989 թվականին․ Խորհրդային Միությունում գիրքը լույս է ընծայել «Малыш» հրատարակչությունը[1], ԱՄՆ-ում՝ Scholastic հրատարակչություն[2]։ 2011 թվականին գիրքը ԱՄՆ-ում վերահրատարակվել է McSweeney’s/Mcmullens հրատարակչության կողմից։

Գիրքը կոչվել է «առակ սառը պատերազմի մասին»»[3]։ 1992 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն մուլտֆիլմը «Пилот» ստուդիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի գործողությունները տեղի են ունենում անտրոպոմորֆ մկների երկրում։ Օդապարիկով, հեծանիվով, ապա ձկան վրա շրջելով երկրում՝ մկնիկը զգուշացնում է մնացած մկներին հետևյալ խոսքերով․ «Այստեղ է գալիս կատուն»։ Վերջապես բազմաթիվ մկներ հավաքվում են քաղաքի փողոցներում, և կատվի հսկայական ստվերը մոտենում է նրանց։ Պարզվում է, սակայն, որ կատուն իրենց համար վտանգ չի ներկայացնում, այլ նա մի հսկայական կտոր պանիր է բերել։ Մկները պանիր են ուտում և կատվին կաթ հյուրասիրում, ապա նրան սայլակով ուղեկցում են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հեղինակների հուշերի՝ նրանց ծանոթությունը տեղի է ունեցել 1986 թվականին՝ մանկական գրքի վերաբերյալ խորհրդա-ամերիկյան սիմպոզիումի ժամանակ։ Վերադառնալով ԱՄՆ՝ էշը որոշ ժամանակ անց երազ է տեսել, որը դրվել է ապագա գրքի սյուժեի հիմքում։ Նա Վագինին առաջարկել է համագործակցել, թեև նրանք ապրել են տարբեր երկրներում և չեն խոսել նույն լեզվով։ Գրքի վրա աշխատանքը կատարվել է նամակագրության միջոցով։ «Այստեղ է գալիս կատուն» դարձել է մանկական գրքի ոլորտում խորհրդա-ամերիկյան համահեղինակության առաջին փորձը[4]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին գրքի վերաբերյալ արձագանքները հայտնվել են The New York Times թերթում և Kirkus Reviews ամսագրում, որը մասնագիտացած է գրախոսականների տպագրության ոլորտում։ Այսպես, Kirkus Reviews գրախոսականը, ենթադրելով, որ «գրքի գրեթե ամբողջ տեքստն արդեն ներկայացված է նրա վերնագրում» (անգլ.՝ virtually the entire text given in the title), նշել է գեղեցիկ նկարազարդումներն ու վառ գույները և եզրակացրել, որ գիրքը «կարևոր գաղափարի մատուցման հաճելի միջոց, չնայած ընթերցողը, պատումն ընդունելով տառացիորեն, կարող է նկատել, որ իմաստուն մկները զգուշությամբ են վերաբերվում արտաքինից նույնիսկ ամենաանվտանգ կատվին»[5][6]։

New York Times-ի գրախոսողը, որ «գլասնոստը ներթափանցել է նաև մանկական գրքի աշխարհ» (անգլ.՝ Glasnost has embraced the world of children's books), թողել է ավելի զուսպ կարծիք։ Նրա կարծիքով՝ «Այստեղ է գալիս կատուն» պարունակում է շատ սիմվոլիզմ, բայց քիչ հրաշքներ (անգլ.՝ is large on symbolism but lacking in wonder), և չնայած գրքի նկարազարդումները շատ գրավիչ են և ինտենսիվ՝ ըստ գույնի, բովանդակությամբ գիրքը «չափազանց քաղաքավարի է» (անգլ.՝ is too polite): դրանում բացակայում է «միս», դրամա, լարվածություն, հումոր կամ բնավորությունների զարգացում (անգլ. ՝ ՝ No meat, no drama, no tension, no humor, no characterizations are evident)։ Գրքի բարոյականությունն ակնհայտորեն ակնարկում է խորհրդա-ամերիկյան հարաբերությունների լավատեսական զարգացումը։ Ընդհանուր առմամբ, սակայն, գրախոսականը, չնայած գրքի հնարավորությունների ոչ լիարժեք իրականացմանը, հույս է հայտնել, որ նմանատիպ այլ ստեղծագործություններ էլի կստեղծվեն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вагин Владимир, Эш Фрэнк. Сюда идёт кот! Here comes the cat! Москва: Малыш, 1989. — [14] л.: ил. ; 20 см. — Текст парал. рус., англ.
  2. Frank Asch, Vladimir Vagin. Here comes the cat! New York: Scholastic inc., 1989. — [32] p. ISBN 0-590-41859-9
  3. Back in Print Beauties: Here Comes the Cat! by Frank Asch and Vladimir Vagin / April 27, 2011 By Elizabeth Bird.
  4. 4,0 4,1 Children's Books: Here Comes The Cat! By Arthur Yorinks. June 4, 1989, Section 7, Page 31.
  5. անգլ.՝ A pleasant way to reiterate an important message, even though the literal-minded reader may point out that wise mice are cautious about even the most harmless-seeming cats.
  6. HERE COMES THE CAT! By Frank Asch // Kirkus Reviews. February 1, 1989. P. 206.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]