2020 թվականի Ամառային պարաօլիմպիկ խաղեր (պաշտոնապես՝ 16-րդ Պարաօլիմպիկ ամառային խաղեր), տեղի կունենան 2021 թվականին (ի սկզբանե՝ 2020 թվականին, սակայն COVID-19 պանդեմիան ՄՕԿ-ին հարկադրել է խաղերը տեղափոխել 2021 թվական) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Մրցումները տեղի կունենան նույն հարթակներում, որոնք մինչ այդ օգտագործվել են 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի համար։
Խաղերի ծրագրում կընդգրկվեն բադմինտոնի և թեկվոնդոյի մրցումները, որոնք կփոխարինեն առագաստանավային սպորտ և ֆուտբոլ մարզաձևերից մեկը։
2021 թվականի մարտի 20-ին հայտնի է դարձել, որ օտարերկրացի երկրպագուներին թույլ չեն տա մասնակցել Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին[3]։
Նախնական ժամանակացույցը հրապարակվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին[4]։ Վերջնական ժամանակացույցը հրապարակվել է 2019 թվականի օգոստոսի 13-ին[5][6]։
Նախնական ժամանակացույցով նախատեսվել է խաղերն անցկացնել 2020 թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը։ Պարաօլիմպիկ խաղերը 2021 թվականը տեղափոխելու համար բոլոր միջոցառումները հետաձգվել են 364 օրով (մեկ օրով պակաս, քան ամբողջ տարին, շաբաթվա նույն օրերը պահպանելու համար), ինչի պատճառով նոր ժամանակացույցը կազմվել է 2021 թվականի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 9-ի համար[7]։