Ամալֆիի առափնյա
Ամալֆիի առափնյա | |
Amalfi Coast* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Իտալիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | (ii), (iv), (v) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1997 (21-րդ նստաշրջան) |
Համար | 830 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Ամալֆիի առափնյա (իտալ.՝ Costiera Amalfitana), Իտալիայի հարավում գտնվող Սալեռնո գավառի Սալեռնոյի ծոցի հյուսիսային ափամերձ հատվածը։ Ամալֆիի ափը տարածաշրջանի և ընդհանրապես Իտալիայի տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ ներգրավող հայտնի զբոսաշրջային ուղղություններից է[1]։ 1997 թվականին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
10-11-րդ դարերում Ամալֆի քաղաքի կենտրոնում՝ Ամալֆիի ափին, գոյություն է ունեցել Ամալֆիի դքսությունը։ Ավելի ուշ Ամալֆիի ափը վերահսկվել է Սալեռնոյի իշխանության կողմից՝ մինչև 1137 թվականին Պիզայի Հանրապետության կողմից թալանվելը[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես ողջ տարածաշրջանը՝ Ամալֆիի ափը ևս ունի միջերկրածովյան կլիմա՝ տաք ամռներով և մեղմ ձմեռներով։ Այն գտնվում է Սորենտին թերակղզու համեմատաբար կտրուկ հարավային ափին. գյուղական և գյուղատնտեսական գործունեության համար քիչ տարածքներ կան[4]։ Ափը զբաղեցնում է 11,231 հեկտար տարածք՝ Նեոպոլիտանյան և Սալեռնոյի ափերի միջև[5]։ Ամալֆիի ափին գտնվող միակ ցամաքային երթուղին 40 կիլոմետրանոց Սթրադա Սթեյթլ մայրուղին է, որն անցնում է արևելքի Վիետրի սուլ Մարե քաղաքից դեպի արևմուտք` ծովափնյա գծի երկայնքով։ 13 մունիցիպալիտետներ գտնվում են Ամալֆիի ափին, դրանցից շատերը կենտրոնացած են զբոսաշրջության ուղղությամբ[6]։
Մունիցիպալիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մունիցիպալիտներ | Սեկտոր | Տեսարժան վայրեր |
---|---|---|
Վիետրի սուլ Մարե | Ալբորի, Բենինկասա, Դրագոնյա, Մոլինա, Molina, Ռաիտո | Սեյն Ջոն Բաբտիստ եկեղեցի |
Չենտարա | Ֆուենտի | Չետարայի աշտարակ |
Մայորի | Էրչի,Պոնտեպրիմարիո, Սան Պեդրո, Սանտա Մարիա դելլե Գրազիե,Վեկիտե | Սանտա Մարիա քոլեջ, սուրբ Նիկոլաս դե Տորո Պլանո ամրոց, Սանտա Մարիա դե Օլեարիա |
Տրամոնտի | Կամպինոլա, Կապիտինյանո, Կեսարնո, Կորսանո, Figlino, Գետե, Նովելլա, Պատերնո Սանտ Արքանգելո, Պատերնո Սանտ Էլիա, Պիետրո, Պոլվիքա, Պոնտե, Պուկարա | Պուկարի կոնսերվատորիա, Գյոթեի Ռուպեստրյան եկեղեցի |
Մինորի | Մոնտեսիտո, Տորրե | Սանտա Տրոֆիմեն եկեղեցի և հին հռոմեկան վիլլա |
Ռավելլո | Կազա Բիանկա, Կաստիլիոնե, Մարմորատա, Սամբուկո, Տորելո | Վիլլա Չիմբրոնե, Վիլլա Ռուֆոլո, Սան Ջովանի դել Տորո և Դուոմո (տաճար) |
Սկալա | Կապիտոլիում, Մինուտա, Պոնտոնե | Սկալա տաճար |
Ատրանի | - | Սան Սալվադոր դել Բիրեկտո և Սանտա Մարիա Մադալենա եկեղեցիներ |
Ամալֆի | Լոնե, Պաստենա, Պոգերոլա, Տովերե,Վետիկա Մինորե | Ամալֆիի մայր տաճար և մենաստան) |
Կոնկա դեյ Մարինի | - | Սբ Ջոն Բապտիստի գլխավոր եղեկեցի և Էմերալդ Գրոտտո քարանձավ |
Ֆուրորե | Ֆյորդ Ֆուրոր, Մարինա դի Պրայա | Ֆուրորե |
Պրայանո | Վետիկա Մագիորե | Սան Լուկայի, Սան Ջենարոյի և Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցիները |
Պոզիտանո | Մոնտեպերտուզո, Նոկելլե | Սնտա Մարիա Ասունտա եկեղեցի |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամալֆիի ափը հայտնի է լիմոնչելլոյի արտադրությամբ, քանի որ տարածքը հայտնի է լիմոնի մշակությամբ, որն աճում են այգինների ամբողջ երկայնքով փետրվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում[7]։ Ափը նաև հայտնի է խիտ ձեռագործ թղթի՝ բամբաջինայի արտադրանքով[8]։ Մյուս հայտնի տեղական արտադրանքը Չետարայի անձրուկի հատուկ տեսակներն են և ձեռքով պատրաստված գունավոր կերամիկան Վիետրիից։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամալֆի ափի երկայնքով երթևեկում են ավտոբուսներ և լաստանավեր[9]։ Բացի այդ, կազմակերպվում են նավակով էքսկուրսիաներ դեպի Պոզիտանո և Ամալֆի։
Օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենամոտ օդանավակայանը Սալերնո Կոստա դե Ամալֆին է։ Սակայն առավել հաճախ արտերկրից ափ հասնելու համար օգտագործվում է Նեպալի միջազգային օդանավակայանը։
Փոփ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամալֆիի կառավարիչները Ջոն Ուեբստերի «Մալֆիի դքսուհիները» յակոբինյան ողբերգության կենտրոնական կերպարներն են։ Ամալֆիի ափը հայտնի ուղղություն է զբոսաշրջիկների համար։ Այն նկարագրվել է ամերիկացի գրող Ջոն Ստայնբեքի «Պոզիտանո» կարճ պատմվածքում (1953 թվական)[10]։ Այն նաև գործողությունների վայր է եղել հեղինակ Վիլյամ Ջեյմսի «Գտնված Պոզիտանո, մի սիրո պատմություն» աշխատանքում (2010 թվական)։
Պոզիտանո քաղաքը ցուցադրվել է «Տոսկանայի արևի տակ» ֆիլմի տեսարաններում։ Ֆեդերիկո Ֆելլինին իր «Հռոմ» ֆիլմի որոշ տեսարաններ նկարել է Ամալֆիի ափին՝ ներառելով գրող Գոուր Վիդալի կողմից արված կադրերը, ով այդ ժամանակ ապրում էր այդտեղ։ Ամալֆիի ափն օգտագործվել է նաև 2017 թվականի «Հրաշք կին» սուպերհերոսային ֆիլմի համար՝ որպես ամազոնյան կղզի[11]։ Հոլանդացի նկարիչ Մաուրից Էշերը ստեղծել է Ամալֆիի ափին նվիրված մի շարք արվեստի գործեր[12]։ Սփայք Միլիգանը իր ռազմական հիշողությունների չորրորդ մասում նկարագրում է Ամալֆիում անցկացրած իր ժամանակը՝ «Մուսոլլինի, նրա դերը իմ անկման մեջ» աշխատությունում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Bay of Naples & Amalfi Coast History». Unique Costiera. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Costiera Amalfitana». UNESCO World Heritage Centre. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Matthews, Jeff. «Naples». Around Naples Encyclopedia. University of Maryland University College. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Amalfi Geography». Authentic Italy. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «The Amalfi Coast - UNESCO World Heritage Sites - Travel ideas». Italia.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Amalfi People and Culture». Authentic Italy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «National cultivars». Limmi. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «The Amalfi Coast Paper Museum». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Amalfi coast bus & ferries: Timetables». Theamalficoast.net. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Positano by John Steinbeck». FortuneCity. May 1953. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Here Are the Magical Places the Cast of Wonder Woman Stayed in Italy». cosmopolitan.com. 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Atrani, Coast of Amalfi». mcescher.com. 1931. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Amalfi Coast Արխիվացված 2018-02-09 Wayback Machine at ENIT – Italian National Tourist Board
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամալֆիի առափնյա» հոդվածին։ |
|