Ամալյա Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ամալյա Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 26, 1986(1986-10-26) (37 տարեկան)
ԾննդավայրԽաչեն, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀԳՄ

Ամալյա Գրիգորյան (հոկտեմբերի 26, 1986(1986-10-26), Խաչեն, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (2015), դոցենտ (2019)։ ՀԳՄ անդամ՝ 2018 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 26-ին Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում։ 1993-2003 թվականներին սովորել է Խաչենի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցում՝ ավարտել գերազանց գնահատականներով։

2003-2008 թվականներինսովորել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնում՝ ավարտելով գերազանցության վկայականով։ 2008-2011 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան՝ գրականության գծով։ 2015 թվականին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականությունում պաշտպանել է ատենախոսություն՝ «Ազատամարտի արցախյան պոեզիան» թեմայով՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2019 թվականին ՀՀ ԲՈԿ-ի կողմից նրան շնորհվել է դոցենտի կոչում։

Հեղինակ է գրականագիտական մի շարք հովածների, գրախոսությունների, որոնք տպագրվել են «Գիտական ընթերցումներ», «Նարեկ», «Լրատու», «Դպրատուն», «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդես», «Եղիցի լույս», «Ազատ Արցախ» և այլ պարբերականներում[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազատամարտի արցախյան պոեզիան, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2015։
  • Բառը ժամանակի զուգահեռականներում, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2018։
  • Գեղագիտությունը և բանաստեղծությունը․ Սարինյանի հետ, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2018։
  • Գրական ստեղծագործության ուսուցման արդյունավետությունը և որակի բարձրացման մի քանի հարցեր (ուսումնամեթոդական ձեռնարկ), Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2019։
  • Որակի ապահովման ձեռնարկ, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2021։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու, Ե․, Վան Արյան, էջ 382։