Jump to content

Աղբյուրների պաշտամունքը հայերի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղբյուրների պաշտամունք, բնապաշտության երևույթ հայերի մոտ։

Դեռ հնագույն ժամանակներից հայերի մոտ աղբյուրներն ընկալվել են որպես առողջություն պարգևողներ, որոնց մի մասը բուժել է բոլոր հիվանդությունները, իսկ մի մասը՝ միայն որոշ հիվանդություններ և այլն։ Հիվանդը բուժվելու համար նախ իր պաշտամունքն է մատուցում, ապա աղբյուրի մեջ թաղում է երկու ձոը որպես նվիրատվություն, ապա երկու մեխ, չար աչքից պաշտպանվելու համար, և, ի վերջո, աղբյուրի մեջ լողանում է։ Եթե հիվանդը չի կարող մինչև աղբյուրը գնալ, ապա այնտեղից ջուր են բերում և հիվանդին լողացնում։ Սակայն ջուր բերելիս ամանը գետնին չեն դնում և հետ չեն նայում։ Աղբյուրների ծագումը վերագրվում է հեթանոսական աստվածներին (հիմնականում կաթնաղբյուրներն ու լուսաղբյուրները)։ հայերի մոտ դեռևս կա էն հավատը, որ աղբյուրներից մի քանիսի վրա երկնքից լույս է իջնում։ Աղբյուրների առաջ մոմ են վառում, խունկ ծխում, զոհաբերություններ կատարում, աղոթում և այլ կրոնական ծեսեր կատարում։ Ըստ հին հայկական սովորույթի նորահարսը առաջին անգամ ջրի գնալիս աղբյուրին ցորեն է մատուցում։ կամ աղբյուրից ջուր խմելիս նրա կողմը քար է նետում, կամ քար է վերցնում՝ ի չիք դարձնելով մերձավորներից մեկին կորցնելու վտանգը։ Ըստ հին հայկական հավատալիքի կան անմահության աղբյուրներ, որոնց ակունքները պատված են ծաղիկներովիբր թե՝ այդ աղբյուրներում լողացողը, կամ ջրից խմողը, անմահություն է ձեռք բերում։ Աղբյուրների պաշտամունքի վկայություններ կան Սասունցի Դավիթ էպոսում։ Աղբյուրների պաշտամունքը ինչ-որ ձևով առնչվել է վիշապների պաշտամունքին։ Աղբյուրների պաշտամունքի մի շարք ծեսեր մինչ օրս էլ մթագնված ձևով պահպանվել են Արցախում, Սևանա լճի ավազանում և այլուր։