Աղբերիկ վանք
Աղբերիկ վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Թուրքիա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Aghperig Monastery Վիքիպահեստում |
Աղբերկայ կամ Աղբերիկ վանք (թուրքերեն՝ Beyaz Kilise), միջնադարյան հայկական վանական համալիր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Խույթ գավառում, ներկայիս Արևելյան Թուրքիայում։ Վանքը գտնվում է Վանա լճից 56 կիլոմետր դեպի արևմուտք, Սասունի լեռներից հյուսիս։ Վանքը կառուցվել է բնական աղբյուրի վերևում, որտեղից էլ ստացել է Սուրբ Աղբերիկ (աղբյուր) անվանումը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Էփրիկյանի 1902 թվականին հրատարակված «Բնաշխարհիկ բառարան» հանրագիտարանի՝ վանքի ակունքները վաղ հայկական քրիստոնեության մեջ է՝ մոտ 4-րդ դարում։
«Ավանդության համաձայն՝ այս վանքի գլխավոր եկեղեցին կառուցել է սուրբ Թադեոս առաքյալը։ Կից երկրորդ եկեղեցին կառուցել է Գրիգոր Լուսավորիչը [շրջ. 300թ]։ Եկեղեցու տակ մի աղբյուր կա, որը վանքից քիչ հեռու է, որտեղից էլ վանքի անվանումն է՝ Սուրբ Աղբերիկ։ Մենք տեսանք այս աղբյուրը, երբ մոտեցանք վանքին»[1]։
1895 թվականի Համիդյան ջարդերի ժամանակ վանքն ընդունել է փախստականներ ու վիրավորներ։ Իր «Քսան տարի Պարսկաստանում» գրքում ամերիկացի բժիշկ Ջոն Ջ. Ուիշարդն արձանագրել է հայ կնոջ վկայությունը.
«Ռահան անունով մի կին, որը նախկինում Դալորիգից էր, այժմ ապրում է Հավոդորիչում, ասաց. «Մեր ընտանիքը տասներկու հոգի էր, որոնցից հինգը սպանվեցին։ Ամուսնուս, եղբորս և նրա որդուն ջարդել են, ամուսինս սարսափելի վերքեր է ստացել և այժմ գտնվում է Սուրբ Աղբերիկ վանքում»[2]։
Վանական համայնքը լքել է այս վայրը մոտավորապես 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ, և այդ ժամանակից ի վեր շենքերը դատարկվեցին և աստիճանաբար վերածվեցին ավերակների։ Տեղացիներից շատերը հավատում էին, որ հայերը հարուստ են, և հեռանալիս ոսկին թաքցնում էին գետնի տակ։ Այդ պատճառով տարածքի շուրջ շատ փոսեր են փորվել[3]։
Կոմիտաս ինստիտուտը 2015 թվականին ակադեմիկոսների և լրագրողների հետ այցելել է վանք[3]։ Լոնդոնում տեղակայված ակադեմիական ինստիտուտը համագործակցում է տեղի քրդական քաղաքացիական հասարակության և Մերեթաղի քաղաքապետարանի հետ՝ վանական համալիրի պաշտպանության համար, որը գտնվում է պետությանը պատկանող հողատարածքում։
2016 թվականի «100 տարի անց» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր և պատմաբան Արա Սարաֆյանի աշխատանքի մասին, արձանագրում է այս ճամփորդությունը դեպի վանք[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Eprigian/Eprikian, H.S. (1902). Armenian Encyclopaedia.
- ↑ Wishard, John G. (1908). Twenty years in Persia: a narrative of life under the last three shahs. F. H. Revell company. էջ 64.
- ↑ 3,0 3,1 «In Eastern Turkey, Walking in the Shadow of Genocide · Global Voices». Global Voices. 2015 թ․ ապրիլի 30. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
- ↑ Lubbock, John (2016-03-22), 100 Years Later, Վերցված է 2017-03-11-ին