Ահարոն Մակգրուդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահարոն Մակգրուդեր
Ծնվել էմայիսի 29, 1974(1974-05-29)[1][2] (49 տարեկան)
ԾննդավայրՉիկագո
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄերիլենդի համալսարան և Oakland Mills High School?
Մասնագիտությունգրող, սցենարիստ, կոմիքսների հեղինակ, կոմիքսների արտիստ և հեռուստատեսային պրոդյուսեր
Ուշագրավ աշխատանքներThe Boondocks?
Պարգևներ
 Aaron McGruder Վիքիպահեստում

Ահարոն Մակգրուդեր (անգլ.՝ Aaron McGruder, մայիսի 29, 1974(1974-05-29)[1][2], Չիկագո), ամերիկացի ծաղրանկարիչ, առավել հայտնի է «Բունդքս» (անգլ.՝ The Boondocks, թարգմանաբար՝ առանձնաթաղեր, ետնախորշեր, 2х2 ռուսական հեռուսատաալիքով ցուցադրվող ռուսերեն անվանում՝ Գետտո) կատակերգական անիմացիոն մուլտսերիալով, որը Չիկագոյից վերադարձած երկու երիտասարդ աֆրոամերիկացի եղբայրների մասին է, ովքեր ապրում էին իրենց պապի հետ արվարձանում[3][4]։ Հյուին (անգլ.՝ Huey) և նրա փոքր եղբայր Ռայլին (անգլ.՝ Riley) երազում էին դառնալ գանգստեր։ Անիմացիոն շարքը ուսումնասիրում է աֆրոամերիկյան մշակույթի և ամերիկյան քաղաքականության խնդիրները[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահարոն Մակգրուդերը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքոմ։ Երբ Մակգրուդերի հայրը աշխատանքի է անցել Ազգային տրանսպորտային անվտանգության խորհրդում, նա 6 տարեկանում տեղափոխվել է Կոլումբիա, Մերիլենդ՝ ծնողների և եղբոր Դեդրիկոյի (անգլ.՝ Dedric) հետ։ Հաճախել է Իեզուիտսկի դպրոցը, այնուհետև ավարտել Օքլանդ Միլսի ավագ դպրոցը (անգլ.՝ Oakland Mills High School) և Մերիլենդի համալսարանը (անգլ.՝ University of Maryland): Դրանից հետո Մակգրուդերը ստացել է բարձրագույն կրթություն և ավարտել աֆրոամերիկյան ուսումնասիրությունների բաժինը։

Աշխատանքայի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահարոն Մակգրուդերի Boondocks մուլսերիալի դեբյուտը կայացել է 1997 թվականի վերջին ուսանողական The Diamondback թերթում, Ջենսոն Բլերի խմբագրությամբ (անգլ.՝ Jayson Blair)[7][8]: Այդ ժամանակ Մակգրուդերը աշխատում էր Կամպուսի համալսարանի Գրաֆիկական լաբորատորիայում (անգլ.՝ Presentation Graphics Lab)[9]: Նա աշխատել է նաև դիջեյ ուսանողական շահույթ չհետապնդող WMIC ռադիոյիSoul Controllers Mix Show հաղորդաշարում։

Ահարոն Մակգրուդերն այժմ ապրում է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) և շարունակում է աշխատել իր տարբեր կատակերգական (անգլ.՝ The Boondocks և անգլ.՝ Super Deluxe) նախագծերի վրա, բացի Սուպեր Ռամլեքս միքս (անգլ.՝ The Super Rumble Mix Show) շուից։ Նա նաև Ռեդժինալդ Հադլինի (անգլ.՝ Reginald Hudlin), 2004 թվականի կոմիքսի (անգլ.՝ Birth of a Nation A Comic Novel) համահեղինակ է, որը նկարված է նկարիչ և հրապարակախոս քաղաքական և մշակութային հարցերի բանախոս Քայլ Բեյքերի (անգլ.՝ Kyle Baker) կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. «Aaron McGruder». The A.V. Club (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «McGruder, Aaron 1974-». www.encyclopedia.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. {{cite web}}: Text "Encyclopedia.com" ignored (օգնություն)
  5. «Gary Younge meets Aaron McGruder, creator of the Boondocks». the Guardian (անգլերեն). 2005 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. «The Boondocks (TV Series 2005–2014) - IMDb». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2012 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. McGrath, Ben. «The Radical». The New Yorker (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  9. «'Boondocks' Creator Explains Obama Comment». BET.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահարոն Մակգրուդեր» հոդվածին։