Jump to content

Ալ-Իդրիսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Իդրիսի
Դիմանկար
Ծնվել էմոտ 1111[1][2]
ԾննդավայրՍեուտա[3][3]
Մահացել էմոտ 1166[4] կամ 1165[5][6]
Մահվան վայրՍիցիլիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[4]
Կրոնիսլամ
ԵրկերTabula Rogeriana?
Մասնագիտությունքարտեզագիր, աշխարհագրագետ, եգիպտագետ, պատմաբան, բուսաբան, գրող և ճանապարհորդ
 Al-Idrisi Վիքիպահեստում

Աբու Աբդալլահ Մուհամմեդ ալ-Իդրիսի ալ-Կուրտուբի ալ-Հասանի աս-Սաբտի (արաբ․՝ أبو عبد الله محمد الإدريسي القرطبي الحسني السبتي‎‎) կամ պարզապես Ալ-Իդրիսի (երբեմն՝ Էդրիսի, մոտ 1111[1][2], Սեուտա[3][3] - մոտ 1166[4] կամ 1165[5][6], Սիցիլիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[4]), արաբ աշխարհագրագետ, ճանապարհորդ։

Սովորել է Կորդովայում (Իսպանիա)։ Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և Փոքր Ասիայում ճանապարհորդելուց հետո 1138 թվականից ապրել է Պալերմոյի սիցիլիական թագավոր Ռոժեր II-ի (կառավարել է 1130–54 թվականներին) արքունիքում։ Վերջինիս հանձնարարությամբ կազմել է աշխարհի քարտեզը։

Նրա «Զվարճալիքներ մարդու համար, ով տենչում է աշխարհի տարբեր երկրների ամբողջական իմացությանը» ամբողջական վերնագրով գիրքը համարվում է մինչկոլումբոսյան դարաշրջանի առավել ճշգրիտ և նշանակալից աշխարհագրական աշխատանքը։

Աշխատությունները Եվրոպայի և Աֆրիկայի պատմության, աշխարհագրության պատմության արժեքավոր աղբյուրներ են, բովանդակում են նյութեր արևելյան սլավոնների, թուրքմենների և մի շարք ժողովուրդների պատմության մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 311
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Իդրիսի» հոդվածին։