Jump to content

Ալֆրեդ Լուդվիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Լուդվիգ
գերմ.՝ Alfred Ludwig[1]
Ծնվել էհոկտեմբերի 9, 1832(1832-10-09)[2][3][4]
Վիեննա, Ավստրիական կայսրություն[5][3]
Մահացել էհունիսի 12, 1912(1912-06-12)[2][3][6][…] (79 տարեկան)
Վինոգրադի[6]
Քաղաքացիություն Ավստրիա[1][7]
Մասնագիտությունթարգմանիչ, դասական բանասեր, արևելագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Պրահայի Կարլի համալսարան[1][7]
Գործունեության ոլորտարևելագիտություն[7][1] և բանասիրություն[7][5][8]
Ալմա մատերՎիեննայի ակադեմիական գիմնազիա (1852)[5][8], Վիեննայի համալսարան (1855)[5][9] և HU Berlin (1857)[5]
Կոչումպրոֆեսոր[7][1]
Գիտական աստիճանդոցենտ[5]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][7][10]

Ալֆրեդ Լուդվիգ (հոկտեմբերի 9, 1832(1832-10-09)[2][3][4], Վիեննա, Ավստրիական կայսրություն[5][3] - հունիսի 12, 1912(1912-06-12)[2][3][6][…], Վինոգրադի[6][11] - հունիսի 12, 1912, Պրահա[12]), ավստրիացի սանսկրիտոլոգ, լեզվաբան։

Լուդվիգը 1860 թվականից սկսել է դասախոսել Պրահայի գերմանական համալսարանում, 1871-1901 թվականներին դարձել մշտական դասախոս։ Ուսումնասիրել է լեզուների ընդհանուր կառույցը և լեզուների զարգացումը։ Հիմնական աշխատանքը «Ռիգվեդա»-ն է (6 հատոր, 1876-88)։

Ադապտացիայի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգը 1870-ականներին առաջ է քաշել ադապտացիայի տեսությունը, որի համաձայն՝ թեքական վերջավորությունները նախապես եղել են հիմքի ֆորմատիվներ՝ ձևաբանական կազմավորումներ, որոնք աստիճանաբար տարբերակվելով հարմարվել են նոր ֆունկցիա կատարելուն, վերածվելով թեքույթների։ Այս տեսության հետ է կապվում այն ըմբռնումը, համաձայն որի բառակազմական կամ բառափոխական տիպերը, կաղապարները կարող են գոյանալ կամ փոփոխվել իմաստային առնչակցություն ունեցող այլ բառերի, ձևերի ձևաբանական կազմավորմանը հարմարվելու միտումով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]