Ալֆորվիլ (ֆրանս.՝Alfortville։ [al.fɔʁ.vil]), քաղաք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն (Մառնի հովիտ) դեպարտամենտում, Փարիզի հարավարևելյան արվարձանում, Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից 7.6 կմ հեռավորության վրա։ Ընկած է Մառնի գետահովտում՝ Մառն և Սեն գետերի միախառնման վայրի մերձակայքում[2]։ Ունի երկաթուղային կայարան Փարիզ-Լիոն երկաթգծի վրա։ Ալֆորվիլի մոտով է անցնում ազգային A86 ավտոմայրուղին։ Քաղաքն զբաղեցնում է 3,67 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 44 446[3], 2020 թվականի հունվարի տվյալներով՝ 45 151:
Ալֆորվիլում ապաստան են գտել 1915 թվականին թուրքերի կազմակերպած ցողասպանությունից փրկված հազարավոր հայեր, ովքեր այստեղ մեծ համայնք են ստեղծել։ Հայկական համայնքն այսօր էլ որոշակի դեր է խաղում քաղաքում։
Ալֆորվիլի հայկական համայնքը նշանակալից է թե իր թվաքանակով, թե ազդեցիկությամբ[4]։ Մինչև անգամ ֆրանսիացի հեղինակներն են քաղաքի հարավային թաղամասը կոչում Փոքրիկ Հայաստան / «petite Hayastan» (petite Arménie): Համայնքի անդամների կարևոր հավաքավայրերից է քաղաքի հարավային մասում վեր խոյացող հայ առաքելական եկեղեցին։ Գործում են նաև հայկական ավետարանական ու բողոքական եկեղեցիները, երկլեզվյա (հայերեն և ֆրանսերեն) ուսուցմամբ տարրական ու միջնակարգ դպրոցներ, նախակրթարան։ Մի շարք փողոցներ հայկական անուններ են կրում (Կոմիտաս վարդապետի, Միսակ Մանուշյանի, Երևանյան փողոցները)։ Հրապարակներից մեկը կոչվել է Հայաստանի Հանրապետության Աշտարակ քաղաքի անունով, քաղաք, որի հետ Ալֆորվիլը եղբայրացել է։ Հայկական անուններ են կրում նաև բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, սրճարաններ։ Էտիեն Դոլե փողոցում վեր է խոյանում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը 1984 թվականին ռմբակոծության է ենթարկվել թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական ահաբեկչական խմբավորման անդամ[5] Աբդուլլահ Չաթլիի կողմից (նրան ֆինանսավորել էր թուրքական հետախուզական ծառայությունը)[6][7][8][9]։
2015 թվականին տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը[10]։
2020 թվականի աշնանը վերսկսված արցախյան պատերազից հետո Ալֆորվիլի քաղաքային խորհուդը փակ (գաղտնի) քվեարկությամբ հավանության է արժանացրել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու որոշումը[11]՝ դառնալով այդ քայլը ձեռնարկած առաջին ֆրանսիական քաղաքը։
↑«Արխիվացված պատճենը» (ֆրանսերեն). SANDRE. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
↑Cytuj |tytuł = Populations légales 2018 − Ces données sont disponibles sur toutes les communes de France hors Mayotte | Insee |data dostępu = 2021-03-29 |opublikowany = www.insee.fr |url = https://www.insee.fr/fr/statistiques/5001880?geo=COM-94002
↑L'importance de l'immigration arménienne est par exemple mentionnée dans le Film documentaire en ligne, réalisé à l'occasion de la parution du livre "Val-de-Marne : Anthologie 1964 - 2014" paru aux Éditions de l'Atelier en 2014.