Ալյոխինի հուշամրցաշար 2013
Երկիր | Ռուսաստան ![]() | |
---|---|---|
Վարչատարածքային միավոր | Սանկտ Պետերբուրգ ![]() | |
Թվական | 2013 ![]() | |
Սկսած | 20 Ապրիլի 2013 ![]() | |
Ավարտված | 2 Մայիսի 2013 ![]() | |
Մասնակիցների թիվը | 10 ![]() |
Ալյոխինի հուշամրցաշար 2013, շախմատի միջազգային մրցաշար, որն անցկացվել է 2013 թվականի ապրիլի 20-ից մայիսի 2-ին Փարիզում և Սանկտ Պետերբուրգում։ Մրցաշարի առաջին հատվածը կայացավ Լուվրում, իսկ երկրորդը՝ Պետական ռուսական թանգարանի Միխայլովյան դղյակում։ Համաձայն մամուլի տվյալների՝ մրցանակային հիմնադրամը 100 000 եվրո էր[1]։ Մրցաշարի հաղթողն է Հայաստանի շախմատային առաջատար Լևոն Արոնյանը։
Մրցաշարն անցկացնելու գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուս շախմատիստ, աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին նվիրված այս մրցաշարն անցկացվում էր Ֆրանսիայի և Ռուսաստանի մշակութային և մարզական կապերն ամրապնդելուն ուղղված նախաձեռնությունների համալիրի շրջանակում[2]։ Փարիզի և Սանկտ Պետերբուրգի ընտրությունը պատահական չէ. Ռուսաստանում ծնված Ալյոխինը 1931-ին բնակության է տեղափոխվել Ֆրանսիա[3], իսկ Սանկտ Պետերբուրգում սկսվել է նրա շախմատային կարիերան[4]։
Մամուլի ասուլիսը, բացման արարողությունը և մրցաշարի վիճակահանությունը կայացան Լուվրի Թյուիլրի այգում, ապրիլի 20-ին[5]։ Վիճակահանությամբ Արոնյանին բաժին է հասել 9-րդ համարը։
Մրցաշարը 20-րդ կարգի էր (միջին վարկանիշը՝ 2750)։
Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
¹) վարկանիշերը տրված են 2013-ի ապրիլի 1-ի դրությամբ
Գլխավոր մրցավար` միջազգային կարգի մրցավար Բորիս Պոստովսկի (ԱՄՆ)։
Կանոնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միավորների հավասարության դեպքում տեղերը բաշխվում էին հետևյալ լրացուցիչ չափանիշներով.
- սև խաղաքարերով խաղացած պարտիաների քանակ
- ավելի շատ հաղթանակներ
- անձնական պարտիայի արդյունք
- Կոյի գործակից
- Բերգերի գործակից
Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Մասնակից | Երկիր | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | + | − | = | Միավոր | Տեղ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Մաքսիմ Վաշիե-Լագրավ | ![]() |
![]() |
1 | ½ | ½ | 1 | ½ | ½ | 0 | 0 | ½ | 2 | 2 | 5 | 4,5 | 4-8 | |
2 | Դին Լիժեն | ![]() |
0 | ![]() |
½ | 0 | ½ | 0 | ½ | ½ | 1 | ½ | 1 | 3 | 5 | 3,5 | 9 | |
3 | Վլադիմիր Կրամնիկ | ![]() |
½ | ½ | ![]() |
½ | ½ | ½ | 1 | 1 | 0 | 0 | 2 | 2 | 5 | 4,5 | 4-8 | |
4 | Վիշվանաթան Անանդ | ![]() |
½ | 1 | ½ | ![]() |
½ | ½ | 0 | ½ | ½ | 1 | 2 | 1 | 6 | 5 | 3 | |
5 | Պյոտր Սվիդլեր | ![]() |
0 | ½ | ½ | ½ | ![]() |
½ | 0 | ½ | 0 | ½ | 3 | 6 | 3 | 10 | ||
6 | Բորիս Գելֆանդ | ![]() |
½ | 1 | ½ | ½ | ½ | ![]() |
1 | ½ | ½ | ½ | 2 | 7 | 5,5 | 2 | ||
7 | Մայքլ Ադամս | ![]() |
½ | ½ | 0 | 1 | 1 | 0 | ![]() |
½ | ½ | ½ | 2 | 2 | 5 | 4,5 | 4-8 | |
8 | Նիկիտա Վիտյուգով | ![]() |
1 | ½ | 0 | ½ | ½ | ½ | ½ | ![]() |
½ | ½ | 1 | 1 | 7 | 4,5 | 4-8 | |
9 | Լևոն Արոնյան | ![]() |
1 | 0 | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | ![]() |
½ | 3 | 1 | 5 | 5,5 | 1 | |
10 | Լորան Ֆրեսինե | ![]() |
½ | ½ | 1 | 0 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ![]() |
1 | 1 | 7 | 4,5 | 4-8 |
Առաջին տեղը բաժանեցին Լևոն Արոնյանն ու Բորիս Գելֆանդը։ Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող դարձավ հայ գրոսմայստերը[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մրցաշարի մասին
- ↑ «Ալոխինի հուշամրցաշարը` Լուվրում և Ռուսական թանգարանում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Տախտակով` թանգարան
- ↑ Ալյոխինի հուշամրցաշարը կանցկացվի Լուվրում և Ռուսական թանգարանում(չաշխատող հղում)
- ↑ Ալյոխինի հուշամրցաշարի մամուլի ասուլիսը և բացման արարողությունը(չաշխատող հղում)
- ↑ «Ալյոխինի հուշամրցաշար 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.