Ալմազովո (դաստակերտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմազովո
Տեսակկալվածք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱլմազովո (Շչոլկովսկի շրջան)
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

«Ալմազովո» դաստակերտ (ռուս.՝ Усадьба «Алмазово»), XVIII դարի կեսերի նախկին ազնվական դաստակերտ, որը գտնվում է համանուն գյուղի տարածքում՝ Մոսկվայի մարզի Շչոլկովսկի շրջանում, Մեդվեժի լճերից 4 կմ դեպի հարավ-արևելք (Ռուսաստան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանքը, որտեղ ավելի ուշ կառուցվել է դաստակերտը, հայտնի էր որպես Օշիտկովո և XVI—XVII դարերի հարկամատյաններում գրանցված էր որպես անմշակ հողատարածություն։ Այդ հողի առաջին սեփականատերեր են դարձել Ելիզարովները, որը նրանց շնորհել է Միխայիլ Ֆեոդորովիչ ցարը։ 1707 թվականին տեղանքն անցել է Ելիզարովների փեսային՝ ազնվական Սեմյոն Երոֆեևիչ Ալմազովին, որի օրոք Սերգի Ռադոնեժցու պատվին այստեղ հիմնադրվել է առաջին փայտե եկեղեցին, և այդ պատճառով էլ գյուղը սկսել է կոչվել Սերգիևսկոյե։ 1730-ական թվականներին արդեն Սեմյոն Երոֆեևիչի որդու՝ Իվանի օրոք փայտե եկեղեցին փոխարինվել է քարե շինությամբ։ 1753 թվականին գույքը ձեռք է բերել խոշոր հողատեր և արդյունաբերող Նիկիտա Ակինֆիևիչ Դեմիդովը։

Դաստակերտը մեր օրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր օրերում դաստակերտի ամբողջ համակառույցից պահպանվել է միայն մի քանի շենք` գլխավոր շենքը և երկու կողաշենքերը, ինչպես նաև վերականգնված տաճարը։ Այժմ այստեղ է գտնվում Ալմազովոյի հատուկ (շտկող) գիշերօթիկ դպրոցը, որը սկիզբ է առնում խորհրդային ժամանակներից։ Լճակների համակարգից և ջրանցքների ցանցից, ինչպես նաև պուրակային տնկարկներից քիչ բան է մնացել, տեղանքը ճահճացած է, և անվտանգ զբոսանքի հնարավորություն այնտեղ չկա։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Глушкова В.Г. Усадьбы Подмосковья. — М.: Вече, 2011. — (Исторический путеводитель). — 2 000 экз. (մարզ)