Ալինա Բուդնիկովա
Ալինա Բուդնիկովա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1942 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 10, 2013 (70 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Թատերական գեղարվեստատեխնիկական քոլեջ |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող |
Պարգևներ և մրցանակներ |
Ալինա Բուդնիկովա (ռուս.՝ Будникова, Алина Нестеровна, հուլիսի 19, 1942, Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 10, 2013, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային, այնուհետև` ռուսական կինոյի և հեռուստատեսության հագուստի դիզայներ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալինա Բուդնիկովան ծնվել է 1942 թվականին հուլիսի 19-ին, Մոսկվայում։
1964 թվականին ավարտել է Մոսկվայի թատրոնի գեղարվեստա-տեխնիկական ուսումնարանը` «Հագուստի դիզայներ» մասնագիտացմամբ։ Որոշ ժամանակ աշխատել է Վյաչեսլավ Զայցևի մոդելավորման գործակալությունում։
1970 թվականից աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում որպես հագուստի դիզայներ։ Աշխատել է «Premiere SV» գովազդային գործակալությունում։ Մասնակցել է «Հին երգեր գլխավորի մասին», «Ռուսական նախագիծ», «Տասը երգ Մոսկվայի մասին» հեռուստածրագրերի աշխատանքներին։
Որպես հագուստի դիզայներ նա մասնակցել է ավելի քան 32 ֆիլմի աշխատանքներին։ Նաև կինոյում խաղացել է դրվագային դերեր։
Վերջին տարիներին ապրել է միայնակ[1]։ 2013 թվականի փետրվարի սկզբին Բուդնիկովան ծայրահեղ դրությամբ հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը[1]։ Հինգ օր բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց նրանց ջանքերը հաջող չեն ավարտվել։
Ալինա Նեստերովնան մահացել է 2013 թվականի փետրվարի 10-ին, կաթվածից[1]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հագուստի ձևավորող[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1969 թվական՝ Վառվի՛ր, վառվի՛ր, իմ աստղ (Ա. Դոկուչաևայի հետ)
- 1970 թվական՝ Բելառուսական կայարան
- 1970 թվական՝ Առաջին սիրո քաղաք (Ստալինգրադյան պատմություն)
- 1973 թվական՝ Սաննիկովի երկիրը
- 1974 թվական՝ Յուրային օտարների և օտար` յուրայինների մեջ
- 1976 թվական՝ Նվաճում
- 1976 թվալան՝ Սիրո ստրուկները (Ն. Մարտինովայի հետ)
- 1979 թվական՝ Անձնակազմ
- 1980 թվական՝ Հին նոր տարի
- 1981 թվական՝ Երեկոյից մինչև կեսօր
- 1982 թվական՝ Պոկրովյան դարպասներ
- 1983 թվական՝ Մերի Փոպինս, ցտեսություն
- 1985 թվական՝ Բժիշկ Ջեկիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը
- 1986 թվական՝ Որտեղ, մենք չկանք
- 1987 թվական՝ Գիշերվա վերջում
- 1988 թվական՝ Աշուն, Չերտանովո...
- 1989 թվական՝ Ինտերաղջիկ
- 1989 թվական՝ Կատակերգություն Լիսիստրատի մասին
- 1990 թվական՝ Շան լակոտները
- 1991 թվական՝ Հանդիպումների տուն
- 1991 թվական՝ Խելագարները
- 1992 թվական՝ Տեսնել Փարիզն ու մեռնել
- 1995 թվական՝ Հին երգեր գլխավորի մասին
- 1996 թվական՝ Ռևիզոր
- 1997 թվական՝ Հին երգեր գլխավորի մասին 2
- 2000 թվական՝ Հարսանիք 2000
- 2000 թվական՝ Երջանկություն ձեզ
- 2002 թվական՝ Օրենք
- 2002 թվական՝ Կամենսկայա 2
- 2002 թվական՝ Օլիգարխ
- 2002 թվական՝ Թատերական սիրավեպ
- 2003 թվական՝ Կամենսկայա 3
- 2004 թվական՝ Ռուսական
- 2006 թվական՝ Մեծ սեր
- 2008 թվական՝ Մոսկովյան ժիգոլո
- 2008 թվական՝ Գրազ
Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1974 թվական՝ «Յուրային օտարների և օտար` յուրայինների մեջ», ատաման Բրիլովի հուշերի տիկինը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Նիկա» մրցանակներ` հագուստի լավագույն ձևավորման համար (1996, «Ռևիզոր»)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալինա Բուդնիկովա «Энциклопедия российского кино» կայքում
- Ալինա Բուդնիկովա (անգլ.) Internet Movie Database կայքում
|