Ալժիրի բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալժիրի բանկ
պատկերանիշ Խմբագրել Wikidata
կենտրոնական բանկ Խմբագրել Wikidata
Ստեղծում1962 Խմբագրել Wikidata
Կազմակերպության ղեկավարի պաշտոնGovernor of the Bank of Algeria Խմբագրել Wikidata
ԵրկիրԱլժիր Խմբագրել Wikidata
ԱնդամակցությունInternational Statistical Institute Խմբագրել Wikidata
ԱրժույթAlgerian dinar Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրԱլժիր Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.bank-of-algeria.dz Խմբագրել Wikidata

Ալժիրի բանկը (արաբերեն՝ بنك الجزائر, բերբերում՝ ⵍⴱⴰⵏⴽⴰ ⵏ ⴷⵣⴰⵢⵔ) Ալժիրի կենտրոնական բանկն է։

Ստեղծվել է 1962 թվականին՝ Անկախության պատերազմից հետո, և Ալժիրի կառավարության կողմից հանձնարարվել է կառավարել երկրի դրամավարկային քաղաքականությունը։ Այն պատասխանատու է ալժիրյան դինարը շրջանառության մեջ դնելու համար։ Նրա կենտրոնակայանը գտնվում է Վիլլա Ջոլիում, Ալժիր[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի անկախացումից հետո՝1962 թվականի դեկտեմբերի 13–ին ստորագրվեց համաձայնագիր՝ Ալժիրի բանկի էմիսիոն իրավունքները փոխանցելու մասին։ Այս համաձայնագիրը ներառում է երկու ֆինանսական համաձայնագրեր, որոնք ստորագրվել են Ահմեդ Ֆրանցիսի (Ալժիրի ֆինանսների նախարար) և ֆրանկո-ալժիրցի Ժան-Մարսել Ժաննեյի միջև, որոնք վերաբերում են Ալժիրի գանձապետարանի և Ֆրանսիայի գանձապետարանի հարաբերություններին, մյուսը վերաբերում է Ալժիրի Կենտրոնական բանկին Ալժիրի Բանկի էմիսիոն թողարկման իրավունքի փոխանցմանը՝ Ֆրանսիայի բանկի տեխնիկական աջակցությամբ (31 դեկտեմբերի, 1962 թ.)[2]։ Այս ֆրանկո-ալժիրյան կոնվենցիան նպատակ ուներ կազմակերպել և գործարկել Ալժիրի գանձարանի՝ ապագա անկախ պետության ծառայությունները։

Արժութային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալժիրի դինարը (ISO կոդը 4217 DZD) Ալժիրի Դեմոկրատական և Ժողովրդական Հանրապետության դրամական միավորն է սկսած 1964 թվականի ապրիլի 1–ից։ Դինարը փոխարինում է ալժիրյան Նոր Ֆրանկին՝ «Ալժիրի տնտեսական շրջանի ֆրանկին», նախկին արժույթ, որն օգտագործվում էր Ալժիրում 1848-1964 թվականներին։ Դինարը, որը բաժանված է հարյուր հավասար մասերի, որոնք կոչվում են ցենտիմներ (cts), կազմված են թղթադրամներից և մետաղական մետաղադրամներից։ Ֆիատ արժույթը պատկանում է պետությանը, և հատման արտոնությունը վերապահված է Ալժիրի կենտրոնական բանկին[3]։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալժիրի բանկի առաքելությունն է պահպանել տնտեսական մակարդակի, վարկի, արտարժույթի և տնտեսության ճշգրտված զարգացման պայմանները։ Ալժիրի բանկը երաշխավորում է լավագույն պայմանները բանկերի, ֆինանսական և արտասահմանյան հաստատությունների համար՝ մշտապես հարգելու բանկային կառավարման գործակիցները, իրացվելիությունը և սեփական միջոցների օգտագործումը[4]։

Գլխամասային գրասենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին կենտրոնակայանը գտնվում էր Ալժիրի Զիգուդ Յուսեֆ բուլվարի թիվ 8 հասցեում ՝ Ալժիրի բանկի նախկին կենտրոնակայանում։ Այն մնացել է այս շենքում մինչև 1991 թվականը, երբ տեղափոխվեց Վիլլա Ջոլի։ 2020 թվականին Ալժիրի բանկի կենտրոնակայանը վերանվանվել է Ալժիրի բանկի առաջին կառավարիչ Մուհամեդ Սեղիր Մոստեֆայի անունով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. AE, Rédaction (2020 թ․ սեպտեմբերի 21). «Rosthom Fadhli, nommé gouverneur de la Banque d'Algérie». Algerie Eco (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. Othman, Farhat (2001). Les accords franco-arabes (ֆրանսերեն). Vol. 1. Paris/Montréal (Québec)/Budapest etc.: Harmattan. էջ 31. ISBN 2-7475-0484-0. {{cite book}}: |access-date= requires |url= (օգնություն); More than one of |pages= and |page= specified (օգնություն).
  3. Banque d'Algérie – Loi fiduciaire
  4. Banque d'Algérie – Rôle et mission
  5. «Histoire des sites de la Banque d'Algérie». bank-of-algeria.dz (ֆրանսերեն).