Ալեքսանդր Տատարենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Տատարենկո
Ծնվել էհոկտեմբերի 5, 1925(1925-10-05)[1]
ԾննդավայրՕչակով, Ուկրաինա
Վախճանվել էդեկտեմբերի 1, 1999(1999-12-01) (74 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Alexander Tatarenko Վիքիպահեստում

Ալեքսանդր Տատարենկո (ռուս.՝ Александр Александрович Татаренко, հոկտեմբերի 5, 1925(1925-10-05)[1], Օչակով, Ուկրաինա - դեկտեմբերի 1, 1999(1999-12-01), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, բեմանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Տատարենկոն ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 5-ին, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նիկոլաևի մարզի Օչակով քաղաքում՝ ռազմանավաստու ընտանիքում։ 1942 թվականին գործուղվել է Բաքվի զենիթային ուսումնարան, որտեղ մինչև դասընթացի ավարտը որպես զենիթային հրանոթի հրամանատար տեղափոխվել է Ստալինգրադ։ Մասնակցել է մարտերի, որտեղ էլ վիրավորվել է։ Բուժումից հետո զորակոչվել է ճակատ։ Սկզբում ծառայել է Կասպից ծովի մոտակայքում, այնուհետև 1944-1950 թվականներից ծառայել է Լենինգրադում[3]։

1950 թվականին Տատարենկոն ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետ, այնուհետև տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի որմնանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Ստեփան Պրիվիդենցևի, Իվան Ստեպաշկինի, Պյոտր Բուչկինի և Կիրիլ Յոհանսենի մոտ։ 1955 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիան` որպես դիպլոմային աշխատանք ներկայացնելով «Երիտասարդական կառնավալը Բուխարեստում»[4] թեմայով եռապատկեր-պաննոյի էսքիզը։

1960 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է քաղաքային և լանդշաֆտային բնանկարներ, դիմանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ և բնորդային էտյուդներ։ Զբաղվել է հաստոցային և մոնումենտալ գեղանկարչությամբ և ռեստավրացիայով։ Դասավանդել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի ամբողջ գեղանկարչության ամբիոնում։ 1955 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ 1950-60-ական թվականների պլէներային նկարչությունը, որը հիմնված էր երանգային կոլորիտի ու օդալուսային միջավայրի փոխանցման ուշադրության վրա, 1970-ականներին փոխվում է էքսպրեսիայի ուժեղացման և կերպարի դեկորատիվության, կոմպոզիցիայի և կոլորիտի պայմանականության։ Անհատական ցուցահանդեսներ է անցկացրել Լենինգրադում (1962 թվական, 1981 թվական), Օդեսայում (1963 թվական, 1982 թվական) և Լվովում (1983 թվական)։ 1989-1992 թվականներին նկարչի աշխատանքների հաջողությամբ ներկայացվել են ցուցահանդեսների և L' Ecole de Leningrad ռուսական գեղանկարչության աճուրդներին Ֆրանսիայում[5]։

Ալեքսանդր Տատարենկոն մահացել է 1999 թվականի դեկտեմբերի 1-ին, Սանկտ Պետերբուրգում՝ 75 տարեկան հասակում։ Ալեքսանդր Տատարենկոյի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆինլանդիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с. 416.
  3. Александр Александрович Татаренко. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1981. — с.3.
  4. Санкт-Петербургская государственная художественно-промышленная академия им. А. Л. Штиглица. Кафедра монументально-декоративной живописи. - СПб., Искусство России. 2011. с. 113.
  5. L' Ecole de Leningrad. Auction Catalogue. — Paris: Drouot Richelieu, 11 Juin 1990. — p.162-163.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.26.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1972. — с. 15.
  • Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.21.
  • Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.20.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.22.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.16.
  • Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с.416.
  • Александр Александрович Татаренко. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1981.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.129.
  • Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.13.
  • L' Ecole de Leningrad. Auction Catalogue. — Paris: Drouot Richelieu, 11 Juin 1990. — p. 162-163.
  • Выставка произведений художников — участников Великой Отечественной войны Санкт-Петербургского Союза художников России. — Санкт-Петербург: ПСХ, 1993. — с.4.
  • Soviet Realist and Impressionist paintings. — London: Phillips, 1994.
  • Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. — с.6.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.299.
  • Vern G. Swanson. Soviet Impressionism. — Woodbridge, England: Antique Collectors' Club, 2001. — p. 183.
  • Художники Петровской Академии наук и искусств. — Санкт-Петербург: ИПП «Ладога», 2008. — с.174—175.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.370, 394, 396, 397, 400, 402, 403, 405, 406, 444. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Санкт-Петербургская государственная художественно-промышленная академия им. А. Л. Штиглица. Кафедра монументально-декоративной живописи. - СПб., Искусство России. 2011. с. 113.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]