Ալեքսանդր Սուրիկով
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Ալեքսանդր Սուրիկով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | ապրիլի 5, 1956 |
Վախճանի օր | մայիսի 11, 2024[1] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Մապուտու, Մոզամբիկ[1] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ |
Ալեքսանդր Սուրիկով (ռուս.՝ Алекса́ндр Васи́льевич Су́риков, ապրիլի 5, 1956 - մայիսի 11, 2024[1], Մապուտու, Մոզամբիկ[1]), ռուս դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետել է իսպաներենին, պորտուգալերենին և անգլերենին։
1978 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
2004 թվականից մինչև 2008 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տնտեսական համագործակցության վարչության պետ։
2008-ից մինչև 2012 թվականն Իսպանիայում եղել է Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
2013 թվականից մինչև 2016 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տպագրության և տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
2016-2017 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
2017 թվականի հուլիսի 29-ից մինչև մահը եղել է Մոզամբիկում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը[2]։
2018 թվականի փետրվարի 16-ից զբաղեցրել է նաևՍվազիլենդում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը[3]։
Հանկարծամահ է եղել 2024 թվականի մայիսի 12-ին։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2010 թվականի սեպտեմբերի 3)[4]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի դեկտեմբերի 28)[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://clubofmozambique.com/news/mozambique-russian-ambassador-alexander-surikov-dies-in-maputo-lusa-258183/
- ↑ Указ Президента Российской Федерации от 29.07.2017 № 348 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Мозамбик»
- ↑ Указ Президента Российской Федерации от 16.02.2018 № 76 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Королевстве Свазиленд по совместительству»
- ↑ Дипломаты в ранге Чрезвычайного и Полномочного Посланника 2-го класса
- ↑ Указ Президента Российской Федерации от 28.12.2018 № 760 «О присвоении дипломатических рангов»