Ալեքսանդր Սոկուրով
Ալեքսանդր Սոկուրով | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 14, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր՝ | Իրկուտսկի շրջան, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0812546 |
sokurov.spb.ru/isle_en/isle_mnp.html |
Ալեքսանդր Նիկոլաևիչ Սոկուրով (ռուս.՝ Александр Николаевич Сокуров, հունիսի 14, 1951, Իրկուտսկի շրջան, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր է։ Նրա ամենանշանակալի գեղարվեստական ֆիլմերից են «Ռուսական տապանը» (2002), նկարահանված մեկ չմոնտաժված կադրով և «Ֆաուստը» (2011), որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» բարձրագույն մրցանակին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոկուրովը ծնվել է Սիբիրի Իրկուտսկի շրջանի Պոդորվիխայում, զինվորական սպայի ընտանիքում։ 1974 թվականին ավարտել է Նիժնի Նովգորոդի համալսարանի պատմության բաժինը, իսկ հաջորդ տարի ընդունվել է ՎԳԻԿ։ Այնտեղ նա ընկերացել է Տարկովսկու հետ և խորապես ազդվեց նրա «Հայելի» ֆիլմից։ Սոկուրովի վաղ շրջանի գեղարվեստական ֆիլմերի մեծ մասն արգելվել է խորհրդային իշխանությունների կողմից։ Իր վաղ շրջանում նա նկարահանել է բազմաթիվ վավերագրական ֆիլմեր, այդ թվում՝ «Երկխոսությունները Սոլժենիցինի հետ» և Սանկտ Պետերբուրգում Գրիգորի Կոզինցևի բնակարանի մասին ռեպորտաժը։ Նրա «Ողբալի անհանգստություն» ֆիլմը 1987 թվականին առաջադրվել է Բեռլինի 37-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի[4]։
«Մայր և որդին» (1997) նրա առաջին գեղարվեստական ֆիլմն էր, որը միջազգային ճանաչում ստացավ։ Այն ցուցադրվել է Մոսկվայի 20-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ արժանացել է արծաթե հատուկ Սբ. Գեորգի մրցանակին[5] Սյուզան Սոնթագը 1990-ականների իր տասը սիրված ֆիլմերի շարքում ներառեց Սոկուրովի երկու ֆիլմերը՝ ասելով. «Այսօր չկա գործող մեկ այլ ռեժիսոր, ում ֆիլմերով ես այդքան հիանում եմ»[6]։ 2006 թվականին Սոկուրովը ստացել է Մանհայմ-Հայդելբերգի միջազգային կինոփառատոնի կինոյի վարպետի մրցանակը։
Սոկուրովը կանոնավորապես մասնակցում է Կաննի կինոփառատոնին, որտեղ ցուցադրվել են նրա դեբյուտային չորս ֆիլմերը։
Քաղաքական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի դեկտեմբերին Մշակույթի և արվեստի խորհրդի նիստի ժամանակ Սոկուրովը դիմել է նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ վերանայելու կինոռեժիսոր Օլեգ Սենցովի դատավճիռը (որը Պուտինը մերժել է)[7]։
2022 թվականին Սոկուրովը քննադատել է Կրեմլին և դեմ արտահայտվել Ուկրաինայի պատերազմին։ Դրա համար 2022 թվականի հունիսին նրան զրկել են Ռուսաստանից հեռանալու իրավունքից[8]։
2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ հանդես է եկել բաց նամակով[9]։ 2020 թվականի նոյեմբերին ռուսական մշակույթի այլ գործիչների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը ներառել Համաշխարհային ժառանգության ցանկում՝ դրանց հետագա պահպանման համար[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ kremlin.ru (ռուս.) — 2015.
- ↑ президент России Указ Президента Российской Федерации от 8 июня 2015 г. № 279 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2014 года» (ռուս.) // Собрание законодательства Российской Федерации — 2015.
- ↑ https://web.archive.org/web/20190513143345/https://www.europeanfilmacademy.org/2017.768.0.html
- ↑ «Berlinale: 1987 Prize Winners». berlinale.de. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
- ↑ «20th Moscow International Film Festival (1997)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ The Second Circle and The Stone 2000» March. JonathanRosenbaum.net. Retrieved on 13 September 2011.
- ↑ Putin on revision of Sentsov verdict: "Appropriate conditions should ripen", UNIAN (2 December 2016)
- ↑ «Film director Alexander Sokurov loses the right to leave Russia after Kremlin criticism» (անգլերեն). The Times UK. 2022 թ․ հունիսի 27. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Режиссёр Александр Сокуров: «Зачем народу нужны победы, оплаченные смертями и сиротством?»». Армянский музей Москвы и культуры наций (կանադական անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Российские знаменитости призвали ЮНЕСКО защитить памятники в Карабахе». РИА Новости (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սոկուրով» հոդվածին։ |
|
- Հունիսի 14 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- ՏԷՖԻ մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս սցենարիստներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ