Jump to content

Ալեքսանդր Կլումբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կլումբերգ
էստ.՝ Aleksander Klumberg
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1899
ԾննդավայրՏալլին
Մահացել էփետրվարի 10, 1958
Մահվան վայրՏալլին
ԳերեզմանՌահումյաեի գերեզմանոց
ՔաղաքացիությունԷստոնիա Էստոնիա
Ազգությունէստոնացի
Մասնագիտությունաթլետ
Պարգևներ և
մրցանակներ
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1924)
 Aleksander Klumberg Վիքիպահեստում

Ալեքսանդր Կլումբերգ (էստ.՝ Aleksander Klumberg, ապրիլի 17, 1899(1899-04-17)[1], Տալլին, Ռուսական կայսրություն - փետրվարի 10, 1958(1958-02-10)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի աթլետ։

1924 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլումբերգը ծնվել է 1899 թվականի ապրիլի 17-ին՝ Տալլին քաղաքում։ Աթլետիկայով սկսել է զբաղվել 1912 թվականից։

1920 թվականին մասնակցել է Օլիմպիական խաղերին և գրավել 5-րդ հորիզոնականը։ 1924 թվականին մասնակցել է Փարիզի օլիմպիական խաղերին, և դարձել բրոնզե մեդալակիր[2]։

1936 թվականին փոխել է իր ազգանունը, և դարձել Ալեքսանդր Կոլմպերե։

1944 թվականին ձերբակալվել է ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի կողմից և աքսորվել Հեռավոր Արևելք։ Այնտեղ մնացել է մինչև 1956 թվականը։

Մահացել է 1958 թվականի փետրվարի 10-ին՝ Տալլինում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կլումբերգ» հոդվածին։