Jump to content

Ալեքսանդր Գրիգորյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գրիգորյանց
Ծնվել է1923
ԾննդավայրՄեսրոպավան, Նախիջևանի գավառ, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1988
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀայաստանի ազգային արխիվ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Հայկական պետական մանկավարժական համալսարան, ՎՊՀ և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան

Ալեքսանդր Կարապետի Գրիգորյանց (1923, Մեսրոպավան, Նախիջևանի գավառ, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1988), հայ պատմաբան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գրիգորյանցը ծնվել է Մեսրոպավան գյուղում՝ 1923 թվականին։

Մահացել է 1988 թվականին[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտությունների դոկտոր Ալեքսանդր Գրիգորյանցը 1958-1960 թվականներին եղել է ՀԽՍՀ գլխավոր արխիվի պետի տեղակալ, իսկ հետո աշխատել է ԳԱ պատմության ինստիտուտում։ Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր եղել է 1969-1973 թվականներին։ 1975-1988 թվականներին եղել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան օտար և ռուսաց լեզուների ինստիտուտի գիտկոմունիզի ամբիոնի վարիչ։ Հրատարակել է մի շարք աշխատանքներ ՀԽՍՀ բանվոր դասակարգի և մտավորականության ձևավորման պատմության վերաբերյալ[1]։  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 240 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։