Ալարկոտ և անբան Վլասի մասին
Ալարկոտ և անբան Վլասի մասին ռուս.՝ История Власа — лентяя и лоботряса | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | երգիծանք |
Ռեժիսոր | Գրիգորի Լոմիձե |
Բեմադրող նկարիչ | Գրիգորի Կոզլով |
Օպերատոր | Իոսիֆ Գոլոմբ |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1959 |
Ալարկոտ և անբան Վլասի մասին (ռուս.՝ История Власа — лентяя и лоботряса), խորհրդային սատիրական տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1959 թվականին, ըստ Վլադիմիր Մայակովսկու համանուն բանաստեղծության (1926)։ Բացի Վլասից, կադրում չի հայտնվում ոչ մի կերպար։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը պատմում է մի ալարկոտ և անպատասխանատու տղայի մասին, որի անունը Վլաս Պրագուլկին էր։ Քնից առաջ նա կարդում էր ամսագիր` իրեն պատկերացնելով նախ հնդկացի, հետո` ծովահեն, դրանից հետո` կովբոյ և վերջապես` ավազակ։ Առավոտյան նա ժամանակին չի արթնանում, իսկ դպրոց գնալու ճանապարհին կարդում է «Հագուստի» խանութի ցուցանակը և չարություն է անում։ Դպրոցից ուշանալով` Վլասը որոշում է խաղալ գումարով և պարտվում է։ ԴԱսերին նա չի հասնում, իսկ ծնողներին ասում է, թե իբր գլուխը ցավում է։
Բնականաբար, Վլասը չի կարող լավ սովորել ո՛չ դպրոցում, ո՛չ բուհում և ո՛չ էլ տեխնիկումում։ Նրան հեռացնում են բոլոր ուսումնական հաստատություններից։ Արդյունքում Վլասը տեղավորվում է գործարանում աշխատանքի, բայց այնտեղ պետք է աշխատել և պահպանել կարգապահություն, իսկ Վլասը չի պատրաստվում այդպես անել։ Վերջիվերջո, գլխավոր հերոսը հասնում է հարբեցողության և ցանկապատների տակ գիշերելուն։
Ֆիլմի վերջում հնչում է հեղինակի կոչը` օգտակար ընթերցանության և դպրոցում լավ սովորել մասին։ Դա յուրաքանչյուր աշակերտի համար մասնագիտության լայն ընտրության հնարավորություն է բացում։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Խալատով
- Ռեժիսոր՝ Գրիգորի Լոմիձե
- Բեմադրող նկարիչ՝ Գրիգորի Կոզլով
- Օպերատոր՝ Իոսիֆ Գոլոմբ
- Կոմպոզիտոր՝ Լև Սոլին
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Նկարիչ՝ Ա․ Դուրակով
- Խմբագիր՝ Ռաիսա Ֆրիչինսկայա
- Տիկնիկները պատրաստել են՝
- Վ. Կուրանով
- Վ. Կալաշնիկովա
- Ն. Ցելիկով
- Վ․ Գուսև
- Բ. Չերնիխովա
- Օ. Պլյուսցինսկայա
- Մ․ Չեսնոկովա
- Վ. Չերտինսկայա
Ռոման Գուրովի ղեկավարությամբ
- Տիկնիկներով խաղում են՝ Վ․ Կուսով, Վլադիմիր Պուզանով, Վ․ Զակրևսկի
- Տեքստը կարդում է՝ Յուրի Միշկինը
- Մուլտֆիլմի տնօրեն՝ Նատան Բիտման
Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1960 թվական` Բուխարեստի տիկնիկային և խամաճիկների ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնի դիպլոմ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 400. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ալարկոտ և անբան Վլասի մասին» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|