Ավարտել է Տեխասի համալսարանը (1955 թվականին)։ Ամերիկյան տիեզերագնացների խմբում է ընդգրկվել 1963 թվականին։ 1969 թվականի նոյեմբերի 14-24-ին, որպես «Ապոլլոն–12» տիեզերանավի լուսնախցիկի օդաչու, Չարլզ Կոնրադի և Ռիչարդ Գորդոնի հետ մասնակցել է դեպի Լուսին կատարված երկրորդ թռիչքին։ 1969 թվականի նոյեմբերի 19-ին Կոնրադի հետ վայրէջք է կատարել փոթորիկների օվկիանոսում։ Լուսնի վրա մնացել է 31 ժ 31,5 ր, երկու անգամ դուրս եկել Լուսնի մակերևույթ։ 1973 թվականի հուլիսի 28-ից սեպտեմբերի 26-ը Օուեն Գերիոտի և Ջեք Լաուսմայի հետ մասնակցել է «Սքայլեբ» ուղեծրակայանով կատարված երկրորդ թռիչքին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 440)։