Jump to content

Ալամագան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալամագան
Տեսակկղզի
Երկիր ԱՄՆ
Վարչատարածքային միավորAlamagan Island?[1]
Մասն էՀյուսիսային Մարիանյան կղզիներ
Երկարություն4,8 կմ
Լայնություն4 կմ
Մակերես13 կմ²
Բնակչություն7 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Ալամագան, կղզի Խաղաղ օվկիանոսի Մարիանյան կղզիներ կղզեխմբում։ Վարչականորեն պատկանում է Հյուսիսային Մարիանյան կղզիներին և մտնում է Հյուսիսային կղզիների մունցիպալիտետի կազմի մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալամագան կղզին գտնվում է Մարիանյան կղզեխմբի կենտրոնական մասում։ Խաղաղ օվկիանոսը ողողում է նրա ափերը։ Կղզուց 25կմ հարավ գտնվում է Գուգան կղզին, 48կմ դեպի հյուսիս ՝ Պագան կղզին[2]։ Ամենամոտը Հոնկոնգն է, Ասիա, գտնվում է 2600կմ հեռավորության վրա[3].: Ալամագանը ինչպես մյուս Մարիանյան կղզիները հրաբխային ծագման է և ունի օվալաձև հրաբխային կոն[3]։ Հրաբխային խարնարանը գտնվում է մի փոքր արևելքում և խորությունը կազմում է 350մ[2]։ Ռելիեֆը կղզու լեռնային է՝ կտրուկ լանջերով և խոր կիրճերով[2]։ Ալմագանի արևմտյան մասում տեղակայված են մարգագետիններ, կղզու մյուս տարածքը զուրկ է բուսականությունից։ Կղզու ամենաբարծր կետը հասնում է 744մ[3]։ Ալամագանի տարածքը կազմում է 11,11կմ²։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Oceandots.com. Остров Аламаган.(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 «UN SYSTEM-WIDE EARTHWATCH Web Site. Северные Марианские острова.(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալամագան» հոդվածին։