Ազգանվեր հայուհյաց ընկերություն
Appearance
Ազգանվեր հայուհյաց ընկերություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Հիմնադրված | ապրիլի 11, 1879[1] |
Լուծարված | 1915[1] |
Գլխադասային գրասենյակ | Կոստանդնուպոլիս[1] |
Գլխավոր քարտուղար | Սիպիլ |
Ազգանվեր հայուհյաց ընկերություն, հիմնվել է 1879 թվականներին, Կ-Պոլսում՝ Զապել Ասաստուրի (Սիպիլ) նախաձեռնությամբ։ Նպատակն էր՝ կրթել Արևմտյան Հայաստանի գավառների հայ աղջիկներին։ Ընկերության միջոցները գոյանում էին անդամավճարներից, նվիրատվություններից, վիճակախաղերից ևն։ 1880-ին Քղիում բացեց առաջին դպրոցը։ 1895-ի կոտորածի օրերին Ազգանվեր հայուհյաց ընկերություն' դադարեց գործելուց։ Վերաբացվեց 1908-ին։ 1912-ին ընկերությունը գավառներում արդեն ուներ 23 դպրոց՝ 2000-ից ավելի աշակերտուհիներով։ Լուծարքի ենթարկվեց 1915-ի սկզբին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պողոսյան Ե., Պատմություն հայ մշակութային ընկերություններու, հ. 1, Վնն., 1957, էջ 339—72
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 110)։ |