Jump to content

Ադո Ադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադո Ադոյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1905(1905-09-01)[1]
ԾննդավայրԽորգոմ, Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1986 կամ 1988[2]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1936)[1]
Մասնագիտությունլրագրող և հասարակական գործիչ
ԱշխատավայրԼենինյան ուղիով[1]
Զբաղեցրած պաշտոններպառլամենտի անդամ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Ադո Գրիգորի Ադոյան (սեպտեմբերի 1, 1905(1905-09-01)[1], Խորգոմ, Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1986 կամ 1988[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային լրագրող, հասարակական գործիչ։ Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադո Ադոյանը ծնվել է 1905 թվականի սեպտեմբերի 1-ին, Արևմտյան Հայաստանի Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում։ Ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը (1929)։ 1935-1936 թվականին սովորել է Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում (Մոսկվա)։ 1929-1934 թվականներին վարել է կուսակցական պատասխանատու պաշտոններ Ղափանում, Գորիսում, ՀԿ(բ) կ Կենտկոմում։ 1937-1939 թթ., ստալինյան բռնաճնշումների օրերին, բանտարկվել ու կտտանքների է ենթարկվել։ Այնուհետև աքսորվել է կենտրոնացման ճամբար։

1956 թվականից ՀԿԿ Կենտկոմի «Պարտիական կյանք», 1957-1985 թթ.՝ «Լենինյան ուղիով» տեսական-քաղաքական ամսագրի խմբագիրն էր։ Եղել է Հայկական ԽՍՀ V, VI և VII գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Տպագրել է բարոյագիտական, քաղաքի, սոցիոլոգիական, հայագիտական հոդվածներ և «Սիրո և ընտանիքի էվոլյուցիան» գիրքը (հատորներ 1-2, 1967-1972)[3]։ ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադո Ադոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 76