Առաջին անգամ հանդես է եկել Նյու Յորքի իտալական օպերայի բեմում Լյուչիայի (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր») դերերգով։ Հյուրախաղերով եղել է շատ երկրներում, 1869 թվականից բազմիցս՝ Ռուսաստանում (վերջին համերգը՝ 1904 թվականին)։ 1897 թվականից ելույթներ է ունեցել միայն համերգներում։ 19-րդ դարի ականավոր երգչուհի Պատտին օժտված էր մաքուր, զնգուն տեմբրի ձայնով, ունեցել է վիրտուոզ տեխնիկա։ Դերերգերից էին՝ Ռոզինա (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ամինա (Բելլինիի «Սոմնամբուլա»), Վիոլետա, Ջիլդա (Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո»), Մարգարիտ, Ջուլիետ (Գունոյի «Ֆաուստ», «Ռոմեո և Ջուլիետ»)։ Որպես երգչուհի հայտնի էր նաև քույրը՝ Կարլոտտա Պատտին (1835-1889)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 176)։