Ադելբոդեն (գերմ.՝ Adelboden), համայնք ՇվեյցարիայիԲեռն կանտոնի Ֆրուտիգեն շրջանում։ Լայն ճանաչման է արժանացել իր լեռնադահուկային վազքուղիներով. կանոնավոր կերպով այստեղ են անցկացվում լեռնադահուկային սպորտի և հատկապես ոլորավայրէջքի ու հսկա ոլորավայրէջքի աշխարի գավաթի խաղարկության մրցումները։
Ադելբոդենն զբաղեցնում է 87,61 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ Բնակչության թվաքանակը 2017 թվականիդեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 3437։
Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1409 թվականին՝ որպես in valle Adelboden: Դրանից չորսուկես տասնամյակ անց հիշատակվել է Adelboden alias silva անվանաձևով։