Ագդա Օստլունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագդա Օստլունդ
շվեդ.՝ Agda Östlund[1]
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3, 1870(1870-04-03)[2][3][4][…]
ԾննդավայրQ58814198?, Շվեդիա[2][3][4][…]
Մահացել էհունիսի 26, 1942(1942-06-26)[2][4][5] (72 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Մատտեուս, Շվեդիա[2][4][5]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԵրկրորդ պալատի անդամ
ԿուսակցությունՇվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[2][6][5]
ԱնդամությունSocial Democratic Women in Sweden?[2] և Tolfterna?[2]
Ստորագրություն
Изображение автографа
 Agda Östlund Վիքիպահեստում

Ագդա Օստլունդ (շվեդ.՝ Agda Östlund, ամբողջական անունը՝ Ագդա Մարիա Օստլունդ, ի ծնե՝ Լունդգրեն, ապրիլի 3, 1870(1870-04-03)[2][3][4][…], Q58814198?, Շվեդիա[2][3][4][…] - հունիսի 26, 1942(1942-06-26)[2][4][5], Սանկտ Մատտեուս, Շվեդիա[2][4][5]), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագդա Օստլունդը ծնվել է 1870 թվականի ապրիլի 3-ին Կյոպինգում, Շվեդիա, բանվորի ընտանիքում։

Հմտացել է դերձակի մասնագիտության մեջ, որի շնորհիվ էլ վաստակել է ապրուստը։ Հետագայում մի քանի աշխատակիցների հետ ստեղծել է կարի իր սեփական արհեստանոցը։ Ամուսնանալով Անդերս Օստլունդի (շվեդ.՝ Anders Östlund) հետ՝ 1896 թվականին տեղափոխվել է Ստոկհոլմ։

1903 թվականին Ագդան ընդգրկվել է ստոկհոլմյան կանանց ակումբի (շվեդ.՝ Stockholms allmänna kvinnoklubb) շարքերը, որտեղ հետագայում դարձել է նախագահ։ Նա քարոզչական շատ ուղղևորություններ է կատարել երկրում՝ հանդես գալով կանանց ձայնի իրավունքի համար։ Նաև աշխատել է Կանանց սոցիալ-դեմոկրատական դաշնությունում (շվեդ.՝ Sveriges socialdemokratiska kvinnoförbund) և 1911 թվականից մինչև 1917 թվականը եղել է նրա գործադիր կոմիտեի նախագահը։

1921 թվականին Ագդան դարձել է առաջին հինգ կանանցից մեկը, որոնք ընտրվել են Շվեդիայի խորհրդարան այն բանից հետո, երբ կանայք ստացել էին ընտրական իրավունք։ Նրանց թվում եղել են Նելլի Տյուրինգ, Էլիզաբեթ Տամը և Բերտա Վելլինը ստորին պալատում, ինչպես նաև Քերստին Հեսսելգրենը վերին պալատում։ Աշխատել է խորհրդարանում մինչև 1940 թվականը։ Ռիկսդագում դարձել է առաջին կինը, որը հանդես է եկել ստորին պալատի ամբիոնից, ինչպես նաև առաջին կինը, որը սոցիալ-դեմոկրատներից ընտրվել է խորհրդարանի կոմիտեի անդամ։

Ագդա Էստլունդը զբաղվել է ընտանեկան բռնության, կանանց կենսաթոշակային ապահովման, ինչպես նաև կանանց և երեխաների բուժսպասարկման հարցերով։ Նա համարվել է բանվորական դասի ներկայացուցիչը։

Ագդա Օստլունդը մահացել է 1942 թվականի հունիսի 26-ին Ստոկհոլմում՝ 72 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Flood, Hulda. Agda Östlund: pionjär i genombrottstid. Skrifter / utgivna av Arbetarnas kulturhistoriska sällskap, 99-0560030-2 ; N.F., 16. Stockholm: Kooperativa förbundets bokförlag. Libris 1179637.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագդա Օստլունդ» հոդվածին։