Աբրահամ[1] (եբրայերեն՝ אַבְרָהָם, հին հունարեն՝ Ἀβραάμ, լատին․՝ Abraham, արաբ․՝ ابراهيم (Իբրահիմ)), աստվածաշնչյան գործիչ, բազմաթիվ ազգերի նախահայր (Ծննդոց 17։4), Ջրհեղեղից հետո հրեական երեք նահապետներից առաջինը, առաջին հրեան և ամբողջ հրեական ազգի նահապետը, սերվում է Նոյի որդի Սեմից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 40)։