Աբիտուրիենտ (լատին․՝ abiturients հեռանալ պատրաստվող), ավարտական քննություններին պատրաստվող միջնակարգ դպրոցի ընթացավարտ։ Բարձրագույն կամ հատուկ ուսումնական հաստատություն ընդունվող անձ։ Երկրների մեծ մասում միջնակարգ ուսումնական հաստատությունն ավարտող, ավարտական փորձությունները հաղթահարող կամ աբիտուր[Ն 1]՝ հասունության վկայական, ստացած անձ։
Ֆրանսիայում աբիտուրիենտները՝ դիմորդները, կոչվում են բակալավրներ։ Այս որակավորումը շնորհվում է լրիվ միջնակարգ դպրոցի շրջանավարտներին և իրավունք է տալիս ընդունվել բուհեր (տես թարգմանչի կեղծ ընկերները)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 26)։