Աբդելկադր Բենսալահ
Աբդելկադր Բենսալահ | |
Կուսակցություն՝ | Democratic National Rally? |
---|---|
Կրթություն՝ | Դամասկոսի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող և գրող |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | նոյեմբերի 24, 1941[1] |
Ծննդավայր | Fellaoucene, Felaoucene District, Tlemcen Province, Ալժիր |
Վախճանի օր | սեպտեմբերի 22, 2021[2] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Aïn Naadja Military Hospital, Ալժիր, Ալժիր[3] |
Թաղված | El Alia Cemetery |
Քաղաքացիություն | Ալժիր |
Պարգևներ | |
Աբդելկադր Բենսալահ (արաբ․՝ عبد القادر بن صالح, նոյեմբերի 24, 1941[1], Fellaoucene, Felaoucene District, Tlemcen Province, Ալժիր - սեպտեմբերի 22, 2021[2], Aïn Naadja Military Hospital, Ալժիր, Ալժիր[3]), ալժիրցի պետական և քաղաքական գործիչ, 2019 թվականի ապրիլի 2-ից իրականացնում է Ալժիրի նախագահի լիազորությունները[5], 2002 թվականի հուլիսի 2-ից հանդիսանում է Ալժիրի Ազգային ժողովի նախագահը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնապես հաստատված է, որ Աբդելկադր Բենսալահը ծնվել է 1941 թվականի նոյեմբերի 24-ին Թլեմսեն քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ֆելոսենում[6][7]։ սակայն մշտապես շրջանառվում է այն վարկածը, որ Բենսալահը ծնվել է Մարոկկոյում և Ալժիրի քաղաքացի է դարձել Ալժիրի անկախության համար պատերազմից հետո[8]։ Բեյրութում աշխատելուց հետո, որտեղ նա 1970-1974 թվականներին ղեկավարում էր Ալժիրի տեղեկատվական և մշակութային կենտրոնը, վերադարձավ Ալժիր և պետական El Chaâb թերթում աշխատեց 3 տարի, ինչից հետո՝ 1977 թվականին, ընտրվեց Թլեսմեն պրովինցիայի ներկայացուցիչ։ 12 տարի անց՝ 1989 թվականին, Բենսալահը Սաուդյան Արաբիայում նշանակվեց Ալժիրի դեսպան։ Այդ պաշտոնը նա զբաղեցրեց մինչև 1993 թվականը[9][10]։
Լինելով «Ազգային ժողովրդական միավորում» կուսակցության անդամ՝ 1994-1997 թվականներին[11] եղել է Ազգային անցումային խորհրդի նախագահ և Ազգային ժողովրդական ժողովի նախագահ՝ 1997-2002 թվականներին[12]։
2002 թվականի հուլիսի 2-ից զբաղեցրել է խորհրդարանի վերին պալատի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը[9]։ Նա փոխարինեց Աբդել Ազիզ Բութեֆլիկային՝ նրա կառավարման վերջին շրջանում ստանձնելով նախագահական լիազորություններից մի քանիսը, այդ թվում՝ այլ պետությունների առաջնորդներին Ալժիրում դիմավորելն ու հյուրընկալելը[13]։ Բենսալահը Բութեֆլիկայի հավատարիմ դաշնակիցն է. նրան սատարեց անգամ 2019 թվականի բողոքի ակցիաների ողջ ընթացքում։
Ալժիրի Սահմանադրության համաձայն՝ Բութեֆլիկայի հրաժարականից հետո[14]՝ 2019 թվականի ապրիլի 2-ին, Բենսալահը դարձավ երկրի նախագահի լիազորություններն իրականացնողը[15]։ Նրա լիազորությունների ժամկետը չի կարող 90 օրից ավելին լինել. կպաշտոնավարի մինչ նոր ընտրությունների անցկացումը, որոնց ժամանակ չի կարող մասնակցել[10]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Algérie : qui est Abdelkader Bensalah, nommé président par intérim ? Access to the comments (ֆր.) — Euronews.
- ↑ 2,0 2,1 2,2 Former Algerian president Abdelkader Bensalah dies at 80
- ↑ 3,0 3,1 3,2 وفاة الرئيس الجزائري السابق عبدالقادر بن صالح — An-Nahar, 2021.
- ↑ من هو عبد القادر بن صالح المكلف برئاسة الجزائر 90 يوما؟ — RT Arabic, 2019.
- ↑ «Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկան հրաժարական է տվել։ Մինչև նոր ընտրություններ՝ Ալժիրը կղեկավարի Սենատի խոսնակը։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ http://www.majliselouma.dz/index.php/ar/2016-07-19-12-34-56/2016-09-06-13-44-47
- ↑ https://www.lesoirdalgerie.com/articles/2015/02/28/article.php?sid=175294&cid=2
- ↑ «L'Algérie se prépare à l'après-Bouteflika». FIGARO. 2013 թ․ մայիսի 19.
- ↑ 9,0 9,1 Hana Saada (2019 թ․ մարտի 27). «Algeria: Who is Abdelkader Bensalah, the future head of state?». DZ Breaking. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 10,0 10,1 «Abdelkader Bensalah, un fidèle de Bouteflika qui va assurer l'intérim en Algérie». Le Monde (ֆրանսերեն). 2019 թ․ ապրիլի 4. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «ALGERIA: parliamentary elections Al-Majlis Ech-Chaabi Al-Watani, 1997». archive.ipu.org.
- ↑ «Algérie : qui est Abdelkader Bensalah, l'homme qui devrait prendre la succession d'Abdelaziz Bouteflika après sa démission ?». LCI.
- ↑ «Algeria's next in line: Bouteflika loyalist Abdelkader Bensalah». France 24. 2019 թ․ ապրիլի 2.
- ↑ "Вечный" президент Алжира Бутефлика уходит в отставку. Он правил страной 20 лет
- ↑ «Algeria's next in line: Bouteflika loyalist Abdelkader Bensalah». France 24. 2019 թ․ ապրիլի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող: Բաքիր Բումազա |
Ազգային ժողովի նախագահ 2002-այժմ | |
Նախորդող: Աբդել Ազիզ Բութեֆլիկա |
Ալժիրի նախագահ Acting 2019-այժմ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդելկադր Բենսալահ» հոդվածին։ |
|