Աբգար Ափինյան
Աբգար Ափինյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1960 (64 տարեկան) Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀԳՄ և Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1986) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Աբգար Ժորայի Ափինյան (փետրվարի 5, 1960, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Համահայկական գրողների միության նախագահ (2011), բանասիրական գիտությունների թեկնածու (1986)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ համալսարանի ասպիրանտուրան։ 1986 թվականին «Ստեփան Զորյանը և ռուս գրականությունը» աշխատության համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2005 թվականից Ստեփան Զորյանի գրական ժառանգության հանձնաժողովի նախագահն է։
1994-1996 թվականներին եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պետը, Գարեգին Ա Վեհափառ Հայրապետի մամլո քարտուղարը։
1996-2001 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1995 թվականից «Նոր-Դար» ամսագրի գլխավոր խմբագիրն է, ապա՝ ամսագրի խմբագրական խորհրդի նախագահը։
2011 թվականին ընտրվել է Համահայկական գրողների միության նախագահ։
2011 թվականից «Մշակույթ» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն է։ 1987 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, 2003 թվականից՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ ՀՊՄՀ ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ է 2007 թվականից։ Հայաստանի գրողների միության «Նոր-Դար» գրականագիտական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահն է[1]։
Գիտական աշխատանքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեփան Զորյանը և ռուս գրականությունը, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1988 թ.։
- Համաշխարհային գրականություն, Դասագիրք միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար, երկրորդ մաս, հեղինակցությամբ Մ. Ասլանյանի, Երևան, «Լույս» հրատարակչություն, 1995 թ.։
- Գրականություն և ճակատագիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 1996 թ.։
- Կարմիր լիալուսին, Վարդան Գրիգորյանի պատմավեպը, Երևան, «Վան Արյան» հրատարակչություն, 1997 թ.։
- Սիրո տարածություն. Երեք էտյուդ Մարո Մարգարյանի մասին, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 1999 թ.։
- Վլադիմիր Մայակովսկու մահն ու անմահությունը, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2002 թ.։
- XVIII-XIXդդ. ռուս գրականության պատմության ակնարկներ։ Գիրք Ա, Երևան, «Նոր-Դար», 2007 թ.։
- XIXդ. ռուս գրականության պատմության ակնարկներ, գիրք Բ, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2007 թ.։
- XXդ. ռուս գրականության պատմության ակնարկներ. գիրք Գ, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2007 թ.։
- Մշակութաբանություն. Մշակույթի տեսություն, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2008 թ.։
- Ստեփան Զորյան, Արձակի արվեստը, Երևան, «Նոր-Դար» հրատարակչություն, 2009 թ.։
- Արդի գրականություն, «Նոր-Դար» հրատարակչություն, 2010 թ.։
- Մշակույթ և գրականություն, «Մշակույթ» հրատարակչություն, Երևան, 2012 թ.։
Գրական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեփան Զորյանը ռուս քննադատության գնահատմամբ, «Բանբեր Երևանի համալսարանի» , 1984, հ. 1, էջ 74-87։
- Ստեփան Զորյանը և Մաքսիմ Գորկու ավանդույթները, «Բանբեր Երևանի համալսարանի», 1985, հ. 1, էջ 96-107։
- Ստեփան Զորյանը և Անտոն Չեխովը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1985, հ. 4, էջ 22-29։
- Բանաստեղծական կայուն ձևերն արդի գրականության մեջ, «Նոր-Դար», 2004, թիվ 1-2, էջ 304-308։
- Հումանիզմի կործանումը. «Նոր-Դար», 2004, թիվ 1-2, էջ 4-5։
- Գրականություն և գեղարվեստականություն. «Նոր-Դար», 2004, թիվ 3, էջ 105-109։
- Գրական ստեղծագործության գաղափարը. «Նոր-Դար», 2004, թիվ 3, էջ 118-121։
- Ի՞նչ է արվեստը. «Նոր-Դար», 2004, թիվ 3, էջ 135-138։
- Պոետիկայի նշանի տակ. «Նոր-Դար», 2005, թիվ 1, էջ 16-119։
- Ստեփան Զորյանը և գրական ավանդույթի հարցերը, «Լրաբեր հասարակական գիտությունների» , 1986, հ. 8, էջ 33-40։
- Գրիգոր Զոհրապը և Ստեփան Զորյանը (նովելային համակարգի բնութագրման շուրջը), «Պատմաբանասիրական հանդես», 1987, թիվ 1, էջ 112-123։
- Գեղարվեստական ժամանակը և տարածությունը Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» շարքում, «Բանբեր Երևանի համալսարանի», 1987, թիվ 2, էջ 132-143։
- Ստեփան Զորյանը և Չեխովը. Երիտասարդ գիտաշխատողների և ասպիրանտների հանրապետական գիտական VIII նստաշրջան (1984), Զեկուցումների դրույթներ. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1984, էջ 3-5։
- Լև Տոլստոյը գեղարվեստական զարգացման ուղիների մասին. դեկտեմբերյան գրական ընթերցումներ. Գիտական կոնֆերանսի նյութեր. 1987, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1988, էջ 22-24։
- Իմպրեսիոնիզմը ռեալիզմի գեղարվեստական համակարգում. Քննադատական տարեգիրք, 1986, Երևան, «Սովետական գրող», 1987, էջ 75-92։
- Ստեփան Զորյանի արձակի ռիթմը (Զորյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) «Բանբեր Երևանի համալսարանի», 1990, թիվ 2, էջ 65-78։
- Ստեփան Զորյանի աճի յուրահատկության մասին. Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում, 1990, թիվ 4, էջ 13-15։
- Ստեփան Զորյանի բանարվեստի մի քանի հարցեր (Ծննդյան 100-ամյակի առթիվ), Պատմաբանասիրական հանդես, 1990, թիվ 3, էջ 3-17։
- Գեղարվեստականությունն իբրև չափանիշ, Քննադատական տարեգիրք, թիվ 3, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1991, էջ 41-76։
- Եղիշե Չարենցը և Ստեփան Զորյանը. «Բանբեր Երևանի համալսարանի», 1991, թիվ 3, էջ 58-68։
- Բուլգակովը և սատանան. «Գարուն», հ. 8, 1994, էջ 70- 77։
- Երվանդ Օտյանի ժամանակն ու գաղափարները/«Ե. Օտյանի հիշատակին. Հոդվածներ, հուշեր, նամակներ», կազմողներ՝ Աբգար Ափինյան, Լ. Հախվերդյան/ գրքում, Երևան, «Արեգ», 1994, էջ 87-102 ։
- Պետրոս Դուրյանի վերջին օրը. «Գարուն», 1996, թիվ 1, էջ 68-74։
- Վահե Օշականը և արդի հայ միտքը, «Նոր-Դար», 1996, թիվ 3-4, էջ 215-219։
- Մարինա Ցվետաևան բանաստեղծության և քննադատության մասին, «Նոր-Դար», 1997, 1-2, էջ 247-249։
- Կանայք Չեխովի կյանքում. Լիդիա Ավիլովա, «Նոր- Դար», 1997, թիվ 1-2, էջ 264-266։
- Օսիպ Մանդելշտամը հավերժության մեջ, «Նոր-Դար», 1996, թիվ 3-4, էջ 211-214։
- Սֆինքսի գաղտնիքը. Դոստոևսկին և քաղաքակրթության ճակատագիրը, «Նոր-Դար», հ. 3-4, 1997, էջ 246-247։
- Գրական մտածումներ, «Նոր- Դար», 1999, թիվ 1, էջ 277-278։
- Ալիսիա Կիրակոսյանի գեղագիտությունը, «Նոր-Դար», 2001, թիվ 1, էջ 216-217։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրականության և արվեստի ազգային ակադեմիայի ոսկե մեդալ։
- Հայ-Ռուսական Կազակական միության ԱՐՑԱԽ շքանշան
- Արցախի տեղահանվածներին օգնելու և Արցախի պաշտպանության համար ՏԻԳՐԱՆ ՄԵԾ մեդալ
- Հովհաննես Թումանյան հուշամեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Աբգար Ափինյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբգար Ափինյան» հոդվածին։ |
|