Աբանո Տերմե (իտալ.՝ Abano-Terme, վեն.՝ Àbano), նեոնատոլոգիական հանգստավայր է Իտալիայում։ Գտնվում է Վենետո մարզում՝ Պադովա գավառում[2], Պադովայից 8 կմ հարավ-արևմուտք։ Բնակչությունը կազմում է 19,2 հազար մարդ (2007), բնակչության խտությունը 910 մարդ/կմ²։ Զբաղեցրած տարածքը՝ 37 կմ²։ Փոստային կոդը՝ 35031։ Հեռախոսային կոդը՝ 00049։
Աբանո Տերմեն հիշատակվում է Կլավիդիա Կլավդիանայի ստեղծագործությունից։ Նկարագրությունը օստգոթերի արքա Թեոդորիքի նամակում է։ Աբանո Տերմեն ավերվել է VI դարում, և վերականգնվել՝ XII–ում, երբ Աբանո–Բանին (քաղաքը մինչև 1930 թ․–ը այդպես էր կոչվում) դարձել է ինքնավար համայնք։
1403–ից 1797 թթ․ քաղաքը պատկանել է Վենետիկի հանրապետությանը։ Ըստ հավաստի աղբյուրների Աբանոյի մասին իրենց գրվածքներում և նամակներում հիշատակել են Շեքսպիրը, Մոցարտը, Բայրոնը, Գյոթեն։