«Պերսպեկտիվա» այլընտրանքային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Պերսպեկտիվա» այլընտրանքային թատրոն
Альтернативный театр "Перспектива"
Տեսակթատրոն
ՀիմնադիրներԱննա Բուրմիստրովա, Յակով Ռիվկին
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՈւֆա, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ2010 թ, նոյեմբերի 27

«Պերսպեկտիվա» այլընտրանքային թատրոնը (ռուս.՝ Альтернативный театр "Перспектива") առաջին մասնավոր պրոֆեսիոնալ թատրոնն է Ուֆայում։ Թատրոնի հիմնադիրներն են դերասանուհի Աննա Բուրմիստրովան և գործարար Յակով Ռիվկինը։

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը բացվել է 2010 թ նոյեմբերի 27-ին։ Առաջին բեմադրությունը Դարիո Ֆոյի «Մի՛ խաղացեք հրեշտակապետերի հետ» տրագիկոմեդիան էր։ Ներկայացման ռեժիսորն էր Օլեգ Լիպովեցկին, բեմանկարիչը՝ Վլադիմիր Կորոլյովը, պարերի բեմադրիչը՝ Իրինա Նովիկը։

Ներկայումս թատրոնում աշխատում են Ուֆայի արվեստի պետական ակադեմիայի պրոֆեսիոնալ դերասաններն ու ուսանողները։

Թատրոնի խաղացանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դարիո Ֆո՝ «Մի՛ խաղացեք հրեշտակապետերի հետ»
  • Յու. Կիմ՝ «Երկու Իվան»
  • Լ. Ռազումովսկայա՝ «Սիրելի Ելենա Սերգեևնա»
  • Վ. Անոշկին՝ «Վերադարձ Բրոդվեյ»
  • Ի. Էնցլեր՝ «Մենախոսություններ V»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]