Towers Financial Corporation

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Towers Financial Corporation
Collection agency, Ֆինանսական բուրգ Խմբագրել Wikidata
Ստեղծում1970s-ականներ Խմբագրել Wikidata
ՀիմնադիրSteven Hoffenberg Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրՆյու Յորք Խմբագրել Wikidata
Լուծարման ամսաթիվ1993 Խմբագրել Wikidata

Towers Financial Corporation, պարտքերի հավաքագրման գործակալություն` հիմնված Նյու Յորքի Մանհեթեն քաղաքում[1]։ 1988-ից 1993 թվականներին այս կազմակերպությունը հանդիսանում էր ֆինանսական բուրգ, որը ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ ֆինանսական խարդախությունն էր մինչև Բեռնարդ Մեյդոֆի բացահայտումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը, որը հիմնադրվել է 1970-ականների սկզբին Մանհեթենի կենտրոնում, պարտքերի հավաքագրման գործակալություն էր, որը կենտրոնանում էր հիվանդանոցներին, բանկերին և հեռախոսային ընկերություններին ունեցած պարտքերի հավաքագրման վրա[2][3][4][5]։ Սթիվեն Հոֆենբերգը եղել է հիմնադիրը և գործադիր տնօրենը[6][7][8][9][10]։

Հոֆենբերգը ընդունել է Ջեֆրի Էփշթեյնին 1987 թվականին՝ կազմակերպության աշխատանքներուկ օգնելու համար։ Հոֆենբերգը Էփշթեյնին տեղափոխեց Մանհեթենի Villard Houses-ի գրասենյակներ և ամսական նրան վճարեց $25,000 ($67,000 ներկայիս դոլարով) իր խորհրդատվական աշխատանքի համար[11]։

1988-ից 1993 թվականների ընթացքում Towers Financial Corporation-ը հավաքել է ավելի քան 400 միլիոն դոլար՝ ներդրողներին վաճառելով պարտատոմսեր և մուրհակներ՝ գայթակղելով նրանց կեղծ ֆինանսական հաշվետվություններ ստեղծելու համար։ Հոֆենբերգն ու նրա համախոհներն այնուհետև իրենց հավաքած գումարն օգտագործեցին գործառնական ծախսերը վճարելու, ավելի վաղ ներդրողներին գումաները վճարելու համար։ Հոֆենբերգը սկսեց օգտագործել Towers Financial Corporation-ի միջոցները՝ իր անձնական շքեղ ապրելակերպ վարելու համար։ Այս ֆինանսական բուրգն ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ ֆինանսական խարդախությունն էր մինչև Բեռնի Մեդոֆի բացահայտումը[11][12][13][14]։

1993 թվականի փետրվարին Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը մեղադրեց, որ ընկերությունը, խաբեությամբ հայտնելով 1991 թվականի հունիսի 30-ին ավարտված չորս տարիների համար 13 միլիոն դոլար (ներկայիս դոլարով 29,000,000 դոլար) շահույթ, իրականում ունեցել է 137 միլիոն դոլարի կորուստ (306,000,000 դոլար ներկայիս դոլարով)[12][15]։ 1993 թվականի մարտին կազմակերպությունը դիմել է սնանկության գործընթացի համար՝ համաձայն Միացյալ Նահանգների սնանկության օրենսգրքի 11-րդ գլխի[12][16]։

Հոֆենբերգն մեղավոր է ճանաչվել 1995 թվականի ապրիլին հինգ քրեական մեղադրանքներով՝ հազարավոր ներդրողների խաբեության գործով, սակայն գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նա 1997 թվականին դաշնային դատավոր Ռոբերտ Վ. Սվիթի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, իսկ 2013 թվականին ազատ է արձակվել՝ 18 տարի ազատազրկումից հետո։ Նա նաև պարտավորվել է վճարել 462 միլիոն դոլարի փոխհատուցում (այժմ 877 միլիոն դոլար) և 1 միլիոն դոլար տուգանք[16][17][18][19][20][21][22][23]։

Towers Financial Corporation-ի ղեկավարներ Միտչել Բրատերը (փոխնախագահ) և Մայքլ Ռոսոֆը (գլխավոր իրավաբան) դատապարտվել են յոթից ինը տարվա ազատազրկման, իսկ Ռոսոֆը հեռացվել է աշխատանքից։ Էփշտեյնին մեղադրանք չի առաջադրվել[24]։

Ջեֆրի Էփշթեյն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brian Pascus and Mola Lenghi (2019 թ․ օգոստոսի 13). «Jeffrey Epstein worked at financial firm that engaged in massive Ponzi scheme in 1980s and 1990s». CBS News.
  2. George Garneau (2011 թ․ մայիսի 4). «Averting a Crisis». Editor & Publisher. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  3. «Towers Financial Corp SEC Registration». sec.report. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  4. Salpukas, Agis (1987 թ․ նոյեմբերի 9). «Business People; Suitor Undaunted By Pan Am Doubts». New York Times.
  5. Allan Sloan (February 16, 1993). "THE SEC VS. STEVEN HOFFENBERG: A CASE OF LEANING FORTUNES AT TOWERS FINANCIAL?," The Washington Post.
  6. Steven Jude Hoffenberg. "GUARANTEED COLLECTION CORPORATION'S JOINT VENTURE WITH SOME THREE HUNDRED (300) SMALL COLLECTION AGENCIES; INTRODUCTION INTO THE MR. HOFFENBERG PAST OWNERSHIP OF TOWERS FINANCIAL CORPORATION HEREINAFTER, TFC, WHICH WAS DEPOSITING lk BILLION DOLLARS PER YEAR IN 1992-1993" Արխիվացված 2020-06-09 Wayback Machine
  7. «Hoffenberg v. Hoffman & Pollok, 248 F. Supp. 2d 303 (S.D.N.Y. 2003)». Justia Law.
  8. Hoffenberg v. US, February 6, 2012.
  9. Alana Goodman and Daniel Halper (2020). A Convenient Death, Penguin Publishing Group.
  10. «Former CEO charged with fraud; Steven Hoffenberg, who...». Baltimore Sun. 1994 թ․ փետրվարի 18.
  11. 11,0 11,1 Ward, Vicky (2011 թ․ հունիսի 27). «The Talented Mr. Epstein». Vanity Fair. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  12. 12,0 12,1 12,2 United States Securities and Exchange Commission (September 17, 1996)."Litigation Release No. 15053 / Accounting and Auditing Enforcement Release No.816; SECURITIES AND EXCHANGE COMMISSION v. MICHAEL ROSOFF," 96 Civ. 7064 (WK) S.D.N.Y.
  13. Stubbings, Dave (2020 թ․ մայիսի 30). «Jeffrey Epstein net worth - how pedophile financier made his millions». Daily Mirror.
  14. Hevesi, Dennis (1993 թ․ հունվարի 25). «Post Rescuer Built Wealth from $2,000». The New York Times.
  15. «SEC Sues Buyer of NY Post For Fraud». Associated Press. 1993 թ․ փետրվարի 8.
  16. 16,0 16,1 Jim Zarolli (2019 թ․ օգոստոսի 14). «Jeffrey Epstein's Former Business Associate: I Want To Assist Victims». NPR.
  17. «Legal». Sun-Sentinel. 1997 թ․ մարտի 6.
  18. «Financial executive faces fraud charges». Tampa Bay Times. 2005 թ․ հոկտեմբերի 6.
  19. «Hoffenberg sentenced to 20 years: Towers Financial...». Chicago Tribune. 1997 թ․ մարտի 7.
  20. Bernstein, Jacob (2017 թ․ օգոստոսի 12). «Trump Tower, a Home for Celebrities and Charlatans». The New York Times.
  21. Soltes, Eugene (2016 թ․ դեկտեմբերի 14). «The Psychology of White-Collar Criminals». The Atlantic.
  22. Brock Colyar, Kelsey Hurwitz, Charlotte Klein, Ezekiel Kweku, Amy Larocca, Yinka Martins, Adam K. Raymond, Matthew Schneier, Matt Stieb, and James D. Walsh (2019 թ․ հուլիսի 22). «The High Society That Surrounded Jeffrey Epstein». Intelligencer.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  23. «Towers' Hoffenberg Gets 20 Years in Jail». Wall Street Journal. 1997 թ․ մարտի 10.
  24. Briquelet, Kate; Conner, Tracy (2019 թ․ հուլիսի 14). «Ponzi Scheme Victims Say Epstein Swindled Them». Daily Beast.