Տե Պապա Տոնգարևայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տե Պապա Տոնգարևայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան, թանգարան և Autonomous Crown Entity?
Երկիր Նոր Զելանդիա[1]
ՏեղագրությունՎելինգտոն Սիթի
ՎայրՎելինգտոն
Ղեկավարության նստավայրՎելինգտոն, Նոր Զելանդիա
Հասցե35 Cable Street, Te Aro, Wellington 60116011
Հիմնադրվել է1992
Այցելուներ808 706 մարդ (2021)[2]
Կայքtepapa.govt.nz​​(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Տե Պապա Տոնգարևայի ազգային թանգարան (անգլ.՝ The Museum of New Zealand Te Papa Tongarewa), գտնվում է Վելինգտոնում՝ Նոր Զելանդիայում։ Բացվել է 1992 թվականին՝ Նոր Զելանդիայի ազգային թանգարանի և Ազգային գեղարվեստի պատկերասրահի միաձուլումից հետո։ 2021 թվականի թվյալներով՝ Նոր Զելանդիայի ամենաշատ այցելվող թանգարանն է[3]։ Թանգարանի Տե Պապա անվանումը մաորիների լեզվով նշանակում է «գանձերի արկղ»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նախակարապետը՝ Տե Պապան, եղել է Գաղութային թանգարանը, որը հիմնադրվել է 1865 թվականին։ Թանգարանի տնօրենը եղել է սըր Ջեյմս Հեկտորը։ Թանգարանը կառուցվել է քաղաքի կենտրոնում՝ Թանգարանի փողոցում[4]։

Գաղութային թանգարանը նախապատվություն էր տալիս գիտական հավաքածուներին, սակայն իր հավաքածուի համար ձեռք էր բերում նաև այլ իրեր, հաճախ՝ նվիրատվությունների տեսքով։ Դրանց թվում կային փորագրություններ և նկարներ, ժողովրդագրական թանկագին իրեր և հնություններ[5]։

1907 թվականին Գաղութային թանգարանը վերանվանվել է Դոմինիոն թանգարան և ձեռք է բերել ավելի լայն թեմատիկ ուղղվածություն։ Հանրային գեղարվեստի թանգարան ստեղծելու գաղափարը ստացել է քաղաքացիների մեծ աջակցությունը և 1913 թվականին Դոմինիոն թանգարանի պատերի ներքո հիմնադրվել է Ազգային գեղարվեստի թանգարանը։

1936 թվականին նոր շենք է կառուցվել Դոմինիոն թանգարանի և Նոր Զելանդիայի Ազգային արվեստի պատկերասրահի համար՝ որպես նորակառույց Ազգային պատերազմի հուշահամալիրի մի մաս։ Պատկերասրահում սկզբնապես գտնվում էր Նոր Զելանդիայի Գեղարվեստի ակադեմիայի նվիրաբերած հավաքածուն։ Ե՛վ Դոմինիոն թանգարանը, և՛ պատկերասրահը գտնվում էին հոգաբարձուների մեկ խորհրդի հսկողության ներքո։

Տե Պապա Տանգարևա ազգային թանգարանը հիմնադրվել է 1992 թվականին՝ համաձայն Նոր Զելանդիայի թանգարանների մասին օրենքի[6]։ Նոր թանգարանի առաքելության մի մասն էր ուսումնասիրել Նոր Զելանդիայի ազգային ինքնությունը[7]։

Տարեկան թանգարան են այցելում 1-1․3 մլն այցելու[8]։

Թանգարանի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի էքսպոզիցիայից 4,2 մետր երկարությամբ հսկայական կաղամար

Թանգարանի պատմական հավաքածուն ներառում է բազմաթիվ զգեստներ և գործվածքներ, որոնցից ամենահինը թվագրվում է 16-րդ դարով։ Հավաքածուն ներառում է նաև Նոր Զելանդիայի փոստի արխիվը, որը ներառում է 20 000 նամականիշ, դրա հետ կապված իրեր և Խաղաղօվկիանոսյան հավաքածուն, որը ներառում է Խաղաղ օվկիանոսի կղզիների մոտ 13 000 պատմական և ժամանակակից իրեր։

Կան զգալի բրածո հավաքածուներ. հերբարիում, որը պարունակում է մոտավորապես 250,000 չորացված նմուշ. նորզելանդական թռչունների խրթվիլակների հավաքածու՝ մոտ 70000 նմուշ, երկկենցաղների, սողունների և կաթնասունների զգալի հավաքածուներ։

Թանգարանում պահպանվում է աշխարհի ամենամեծ հազմագյուտ հսկայական կաղամարի (Mesonychoteuthis hamiltoni) ցուցանմուշը։ Այն կշռում է 495 կիլոգրամ և ունի 4,2 մետր երկարություն։ Կաղամարը թանգարան է բերվել 2007 թվականի մարտին այն բանից հետո, երբ նորզելանդացի ձկնորսը բռնել է այն Անտարկտիդայի ափերի մոտ գտնվող Ռոս ծովում[9]։ Մշակութային հավաքածուն ներառում է մաորիների լուսանկարներ և Խաղաղ օվկիանոսի այլ մշակույթների հավաքածուներ։

Նոր Զելանդիայի թանգարանում է գտնվում նաև Էլգարի հավաքածուն՝ անգլիական և ֆրանսիական կահույքի և նկարների արժեքավոր հավաքածու, որոնցից ամենահինը թվագրվում է 17-րդ դարով։ 1946 թվականին Դոմինիոն թանգարանը Էլլա Էլգարի կտակով ստացել է Ֆերնսայդի կալվածքից հնաոճ իրերի ընտրանի[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  3. «Visitor Figures 2021: the 100 most popular art museums in the world—but is Covid still taking its toll?». The Art Newspaper - International art news and events. 2022 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Object: Colonial Museum | Collections Online - Museum of New Zealand Te Papa Tongarewa». web.archive.org. 2015 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Our history». Museum of New Zealand Te Papa Tongarewa, Wellington, NZ (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  6. «Museum of New Zealand Te Papa Tongarewa Act 1992 No 19 (as at 01 December 2014), Public Act Contents – New Zealand Legislation». www.legislation.govt.nz. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  7. William J. Tramposch Te Papa: Reinventing the Museum // Museum Management and Curatorship. — 1998-01-01. — В. 4. — Т. 17. — С. 339–350. — ISSN 0964-7775. — doi:10.1080/09647779800201704
  8. «2004 past exhibitions». Museum of New Zealand Te Papa Tongarewa, Wellington, NZ (անգլերեն). 2016 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  9. «Colossal squid may be headed for oven - USATODAY.com». usatoday30.usatoday.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  10. «Loading... | Collections Online - Museum of New Zealand Te Papa Tongarewa». collections.tepapa.govt.nz. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տե Պապա Տոնգարևայի ազգային թանգարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տե Պապա Տոնգարևայի ազգային թանգարան» հոդվածին։