Ռովշան Նաջաֆ
Ռովշան Նաջաֆ ադրբ.՝ Rövşən Nəcəf | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կրթություն | Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Ռովշան Չինգիզ օկլի Նաջաֆ (ադրբ.՝ Rövşən Çingiz oğlu Nəcəf, ապրիլի 9, 1982, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԱՀ պետական նավթային ընկերության նախագահ[1], Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի նախագահ[2], ԱՀ պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ[3] (2022 թ. փետրվար-հուլիս), Ադրբեջանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (2020-2021)[4], 3-րդ դասարանի պետական խորհրդական, Նեֆթչի ՖԱ-ում վերահսկիչ խորհրդի նախագահ։
Կենսագրություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռովշան Նաջաֆը ծնվել է 1982 թվականի ապրիլի 9-ին Բաքվում։ 2001 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2003 թվականին մագիստրատուրան՝ գերազանցությամբ։
2007-2008 թվականներին ավարտել է ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի «Տնտեսական քաղաքականության կառավարում/Միջազգային էներգետիկայի կառավարում և քաղաքականություն» մագիստրոսական ծրագիրը։ Տնտեսագիտության դոկտոր է։
Ամուսնացած է, ունի 2 երեխա։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռովշան Նաջաֆը 2001 թվականին աշխատել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների և մարքեթինգի ամբիոնում՝ որպես լաբորանտ։
2003-2007 թվականներին աշխատել է Ադրբեջանի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության ներդրումների և միջազգային տնտեսական համագործակցության դեպարտամենտի ներդրումային քաղաքականության բաժնում՝ որպես խորհրդատու և ավագ խորհրդատու։
2008-2009 թվականներին աշխատել է SOCAR-ի (Ադրբեջանական պետական նավթային ընկերություն) ներդրումների վարչության ներդրումային պայմանագրերի բաժնի ղեկավար։
2009-2010 թվականներին եղել է տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար և տնտեսական զարգացման նախարարի օգնական։
2010-2018 թվականներին աշխատել է «Ադրբեջանի ներդրումային ընկերություն» ԲԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ և գործադիր տնօրեն։
2018 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի նորարարական զարգացման և էլեկտրոնային կառավարման հարցերի բաժնի ղեկավար։
2019 թվականի օգոստոսի 28-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության ֆինանսական մոնիտորինգի ծառայության վարչության նախագահ։
2020 թվականի փետրվարի 11-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ։ Ադրբեջանի ներդրումային հոլդինգի վարչության անդամ է, «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի և «Մաքուր քաղաք» ԲԲԸ-ի դիտորդական խորհրդի նախագահ։
2021 թվականի դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ։
2022 թվականի փետրվարի 10-ին նշանակվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) առաջին փոխնախագահ։ 2022 թվականին Իլհամ Ալիևի հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ։
Ռովշան Նաջաֆը 2024 թվականի ապրիլի 2-ին ընտրվել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի նախագահ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Rövşən Nəcəf SOCAR-ın prezidenti təyin edildi - SƏRƏNCAM"
- ↑ "Rövşən Nəcəf AFFA-nın yeni prezidenti SEÇİLDİ"
- ↑ "R.Ç.Nəcəfin Azərbaycan Respublikası Dövlət Neft Şirkətinin birinci vitse-prezidenti təyin edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı"
- ↑ "Rövşən Nəcəf iqtisadiyyat nazirinə I müavin təyin edildi"