Պեդրո դե Մենդոսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո դե Մենդոսա
իսպ.՝ Pedro de Mendoza
Դիմանկար
Ծնվել է1487[1][2]
ԾննդավայրԳուադիս, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա[3]
Մահացել էհունիսի 23, 1537
Մահվան վայրԱտլանտյան օվկիանոս, Բաց ծով
ՔաղաքացիությունԻսպանիա
Կրոնfascist?[4]
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և ռազմական գործիչ
 Pedro de Mendoza Վիքիպահեստում

Պեդրո դե Մենդոսա (իսպ.՝ Pedro de Mendoza, 1487[1][2], Գուադիս, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա[3] - հունիսի 23, 1537, Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով*), իսպանացի կոնկիստադոր, ադելանտադոյի կոչումով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդոսան սերում է Ալմերիայում ապրող հարուստ ընտանիքից։ Նա պայքարել է Իտալիայում, ներկա է եղել Հաբսբուրգի թագավոր Շառլ V-ի դատավարությանը և կազմակերպել տասնմեկ նավերի լավ հագեցած արշավախումբ դեպի Հարավային Ամերիկա։ 1534 թվականին նշանակվել է Իսպանիայի գաղութի` Նոր Անդալուզիայի առաջին նահանգապետ։ Ռիո դե Ժանեյրոյի նավահանգստում կանգ առնելուց հետո նա հասավ Լա Պլատայի բերանը, որտեղ 1536 թվականին հիմնել է Բուենոս Այրեսի գաղութը։ Գաղութի որոշ բնակիչներ ավելի ուշ ներխուժեցին Պարանյա և Պարագվայ, հիմնելով Ասունսիոն գյուղ։ Տեղացի հնդիկների կողմից Բուենոս Այրեսում տեղի ունեցած բազմաթիվ հարձակումների պատճառով Մենդոսան որոշեց հեռանալ մայրցամաքից և վերադառնալ Իսպանիա, բայց մահացավ ճանապարհին։

Մենամարտ Ռիո դե լա Պլատայի երկայնքով[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատա գետի ափին, իսպանացիները հանդիպեցին մոտավորապես երեք հազար տեղացիների մի խմբի, որոնք ցրված էին շրջակա տարածքի շրջանում:Նրանք իրենց կոչում էին «Կուառենդիս», որոնք իրենց հետ կիսեցին իրենց սնունդը։ Չնայած դրան, իսպանացիները շուտով գերի են վերցնում բնիկներին, այսպիսով վերջ դնելով հարաբերություններին սպիտակ մարդկանց հետ և հեռանում են իսպանական բնակավայրից։ Հանկարծակի թշնամանքից զայրացած Մենդոսան իր եղբորը ուղարկում է տեղական բնակչության դեմ ուժ գործադրելու[5]։ Թեև հարյուրավոր բնիկներ սպանվեցին, Մենդոսայի եղբայրը նույնպես սպանվեց։ Տեղացիները այդ արյունալի ճակատամարտից հետո դուրս եկան և վերականգնվեցին, բայց պայքարը շատ ծախսատար եղավ իսպանացիների համար։

Դժվարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլոնիստների քաղաքը շրջապատված էր ցեխից պատրաստված 1 մետրանոց հաստ մակերևույթ ունեցող պատով։ Ամեն անգամ երբ անձրևում էր պատն ամբողջությամբ քանդվում էր, սակայն գաղութի բնակիչներն ունեին ևս մեկ խնդիր` սով։ Սննդամթերքն ի վերջո դարձավ սակավ և բնակիչները ստիպված սնվում էին առնետներով, մկներով, օձերով, մողեսներով և նույնիսկ մահացածների մարմիններով։ Բացի այս դժվարություններից, ձևավորվեց բնիկների կոալիցիա։ Նրանք կրկին ու կրկին հարձակվում էին քաղաքի վրա, բազմիցս ամբողջությամբ այրելով։ Սիֆիլիսից դեռևս տառապելով, Մենդոսան Խուան դը Ալոյասին նշանակում է որպես կապիտան գեներալ[5]։ Ալոյասը լուծում է խնդիրները, տեղացիներին քշելով դեպի Պառանա գետ։ Նրանք հաղթեցին Գուարանին և նրանց հետ կնքեցին բարեկամության պայմանագիր։ 1537 թվականին Ալոյասը գտնում է Ասունսկոնի քաղաքը (ներկայիս Պարագվայը)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 opac.vatlib.it
  3. 3,0 3,1 3,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. իսլամ (արաբ.) — 0631.
  5. 5,0 5,1 Crow, John A. "Conquest of the River Plate." The Epic of Latin America. By John A. Crow. 4th ed. New York: University of California P, 1992. 129-30.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Pedro de Mendoza» (անգլերեն). Britannica. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո դե Մենդոսա» հոդվածին։