Մումի տրոլների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մումի տրոլների թանգարան
շվեդ.՝ Mumindalen
ֆիններեն՝ Muumilaakso
Տեսակպատկերասրահ, թանգարան և գրականության թանգարան
Երկիր Ֆինլանդիա[1]
ՏեղագրությունՏամպերե[1]
ՎայրTampere Hall?
Մասն էTampere Art Museum?[2]
ՀասցեYliopistonkatu 55, 33100 Tampere[1]33100[1]Yliopistonkatu? (55) և Yliopistonkatu? (55)[1]
Հիմնադրվել է1987
Կայքmuumimuseo.fi(ֆին.), muumimuseo.fi/en/(անգլ.), muumimuseo.fi/ru/(ռուս.), muumimuseo.fi/ja/(ճապոներեն) և muumimuseo.fi/sv/(շվեդ.)
Քարտեզ
Քարտեզ

Մումի տրոլների թանգարան (շվեդ.՝ Muminmuseet, ֆիններեն՝ Muumimuseo), Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում գտնվող մանկական թանգարան, որը նվիրված է մումի տրոլների աշխարհին։

1987-2016 թվականներին թանգարանը գտնվել է «Metso» քաղաքային գրադարանի նկուղային տարածքում, իսկ 2017 թվականի հունիսի 17-ից բացվել է Տամպերե պալատի նոր շենքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 ական թվականների վերջին նկարիչներ Տուուլիկի Պիետիլան (անգլ.՝ Tuulikki Pietilä), Պենտտի Էիստոլան և ինքը՝ գրող Տուվե Յանսոնը (ճարտարապետ Ռեյմա Պիետիլյա մասնակցությամբ) կառուցել են 2,5 մետր բարձրությամբ հինգ հարկանի Մումի տուն։ Հայրենիքում դրա հաջող ցուցադրությունից հետո նախատեսվում էր համաշխարհային շրջագայություն, բայց ստիպված են եղել սահմանափակվել 1980-1983 թվականներին Սկանդինավյան երկրներ ճանապարհորդելով։

Այնուհետև երեք տարի տունը վերականգնվում էր Յանսոնի արհեստանոցում։ 1986 թվականին այն կրկին ցուցադրվել է Տամպերեի բնակիչներին և հյուրերին, իսկ 1987 թվականից այն Մումի տրոլների թանգարանի ցուցադրության կենտրոնն է։ Իր գոյության քառորդ դարում թանգարան է այցելել ավելի քան մեկ միլիոն մարդ[3]։

1987 թվականից թանգարանը գտնվում էր «Metso» գրադարանի նկուղային տարածքում, որտեղ ներկայացված էին Տուվե Յանսոնի բնօրինակ նկարազարդումները Մումի-տրոլների մասին իր գրքերի համար, Տուուլիկկի Պիետիլի պատրաստած եռաչափ պատկերներ, բժիշկ Պենտտի Էյստոլի ստեղծած մանրանկարներ, մուլտիմեդիա ցուցանմուշներ, ընդհանուր առմամբ մոտ 2 հազար ցուցանմուշ, ցուցադրության կենտրոնը 2,5 մետր բարձրությամբ հինգ հարկանի Մումի-տուն է[4][5]։ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին թանգարանը փակվել է[5]։ 2017 թվականի հունիսի 17-ին թանգարանը բացվել է Տամպերե պալատի նոր սենյակներում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.museot.fi/museohaku/index.php?museo_id=9090
  2. ֆիննական թանգարանի վիճակագրությունFinnish Heritage Agency.
  3. Долина Муми-троллей Արխիվացված է Մայիս 15, 2009 Wayback Machine-ի միջոցով:(ռուս.) на сайте inter9.tampere.fi
  4. Музей муми-троллей Արխիվացված է Մայիս 30, 2013 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.) на сайте moomin.com
  5. 5,0 5,1 «Муми-тролли переезжают из Мумидола в собственный музей». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «В Тампере откроется первый в мире Музей Муми-троллей». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2017 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]