Jump to content

Մասնակից:Սերժ Խաչատրյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերժ Խաչատրյան/Ավազարկղ

Վիմ Կուվերմանս (), հոլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ: Մեկ հանդիպում է անցկացրել Նիդերլանդների հավաքականի կազմում։ Նա Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող էր, որը 1988-ին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Գերմանիայում, չնայած մարզիչ Ռինուս Միխելսը երբեք նրան բաց չթողեց խաղադաշտ:

Կովերմանսը խաղացել է «Ֆորտունա Վլաարդինգենում», «Ֆորտունա Սիտթարում» և «Գրոնինգենում»։ Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 1990 թվականին։ Դրանից հետո նա դարձավ ֆուտբոլի մարզիչ և աշխատեց այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «N.E.C.»-ը, «Ռոզենդալը», «MVV Maastricht»-ը[1]։ Նա Իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի միջազգային գործունեության գլխավոր տնօրենն էր, մինչև նշանակվեց Հնդկաստանի հավաքականի մարզիչ[2]։ Նա թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2012 թվականի հուլիսի 1-ից[3]։ Նա պաշտոնը լքեց 2014 թվականի հոկտեմբերին՝ Պաղեստինից կրած պարտությունից հետո[4]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուվերմանսի հանդիպումները Հոլանդիայի հավաքականի կազմում

Կուվերմանսի հանդիպումները Հոլանդիայի հավաքականի կազմում
Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Կուվերմանսի գոլերը Մրցույթ
1 24 мая 1988 Բուլղարիա 1:2 Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 1 հանդիպում / 0 գոլ․ 0 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wim Koevermans» (հոլանդերեն). Voetbal International. Արխիվացված է օրիգինալից 2011-07-24-ին. Վերցված է 2009-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Wim Koevermans appointed new India coach». Chris Punnakkattu Daniel. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2012-06-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Wim Koevermans announced as the new coach of Indian football team». Live Indian Football. Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին. Վերցված է 2012-06-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Prasad, Vishnu (2014-11-07). «Heartbreak for Wim». The New Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2019-12-16-ին. Վերցված է 2015-01-16-ին.