Զալցբուրգի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զալցբուրգի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր Ավստրիա[1]
ՏեղագրությունԶալցբուրգ[1]
Կազմված էPanorama Museum Salzburg?, Domgrabungsmuseum Salzburg?, Neue Residenz?, Toy Museum Salzburg?, Festungsmuseum Salzburg?, Volkskundemuseum Salzburg? և Keltenmuseum Hallein?
Պատկանում էԶալցբուրգ
Հիմնադրվել է1834
ՏնօրենMartin Hochleitner?
Կայքsalzburgmuseum.at(գերմ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Զալցբուրգի թանգարան, Զալցբուրգ քաղաքի և նահանգի արվեստի և մշակութային պատմության թանգարան։ Հիմնադրվել է որպես մունիցիպալ թանգարան 1834 թվականին։ Նախկինում հայտնի է եղել որպես Կարոլինա Ավգուստայի թանգարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1834 թվականին թանգարանը հիմնադրել է Մարիա Վինցենց Զյուսը Զալցբուրգում։ 1835 թվականին, նահանգապետ Ալբերտ Կոմս Մոնտեկուկոլիի այցից հետո, այն հանրության համար հասանելի է դարձել որպես զենքերի, գրքերի, փաստաթղթերի, մետաղադրամների և օգտակար հանածոների ցուցահանդես։ Զալցբուրգի քաղաքապետ Ալոիս Լերգետփորերի աջակցությամբ և մասնավոր անձանց նվիրատվությունների շնորհիվ հետագա տարիներին թանգարանին տրամադրվել են նաև այլ տարածքներ։

Զալցբուրգի թանգարանը 1850 թվականին ստացել է Կարոլինա Ավգուստայի թանգարան անվանումը այն բանից հետո, երբ կայսր Ֆրանց II-ի այրին՝ Բավարիայի Կարոլինա Ավգուստան, տեղափոխվել է Զալցբուրգ և դարձել թանգարանի հովանավորը։ 1856 թվականին մահացել է թանգարանի հիմնադիր Վինցենս Մարիա Զյուսը։

1895 թվականին բնագիտության բաժինը տարածքի սղության պատճառով տեղափոխվել է Միրաբել պալատ, նախատեսվել է պալատ տեղափոխել նաև ամբողջ թանգարանը։ Հետագայում նախատեսվել է թանգարանը տեղափոխել Զալցբուրգի ամրոց, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելը խանգարել է նախագծի իրագործմանը։ 1923 թվականին բնագիտության հավաքածուն վերջնականապես տեղափոխվել է Բնագիտության թանգարան (Haus der Natur):

1944 թվականի հոկտեմբերի 16-ին Զալցբուրգի առաջին ամերիկյան ռմբակոծությունը զգալի վնաս է հասցրել թանգարանին, իսկ երրորդն ավերել է շենքի զգալի մասը։ Այնուամենայնիվ, հավաքածուի մեծ մասը փրկվել է՝ թանգարանի ցուցանմուշները տասնվեց վայրերում ռումբերից անվտանգ թաքցվել են, ինչպիսիք են Հալեյնի աղի հանքը, ամրոցները կամ քաղաքի մոտակայքում գտնվող ֆերմաները։ Ցուցանմուշներից մի քանիսը անդառնալիորեն կորել են, որոշները, օրինակ՝ Սատտլերի համայնապատկերը (Sattler-Panorama) հանվել են ավերակներից և վերականգնվել, իսկ մի մասն էլ գողացել են։

1967 թվականին թանգարանին հատկացվել է ժամանակավոր շենք։ Շուտով բացվել են թանգարանի նոր բաժիններ․ 1974 թվականին (Domgrabungsmuseum) տաճարի պեղումների թանգարանը, 1978 թվականին Զալցբուրգի խաղալիքների թանգարանը (Salzburger Spielzeug Museum), 2000 թվականին՝ Հոհենզալցբուրգի ամրոց-թանգարանը։

1997 թվականին Զալցբուրգի թանգարանը տեղափոխվել է Նոր նստավայր (Neue Residenz):

2005 թվականի սեպտեմբերի վերջին փակվել է Թանգարանային հրապարակի գլխավոր շենքը։ 2007 թվականի մայիսի 1-ից այն կոչվում է «Զալցբուրգի թանգարան» և գտնվում է Մոցարտի հրապարակում։ Թանգարանը բացվել է 2007 թվականի մայիսի 30-ին[2]։

Զալցբուրգի թանգարանը նոր շենքում

2009 թվականին թանգարանը ստացել է տարվա եվրոպական թանգարան մրցանակը։

Թանգարանային միավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զալցբուրգի թանգարանի տնօրինության ներքո են գտնվում ՝

  • Զալցբուրգի համայնապատկերային թանգարանը
  • Բանահյուսության թանգարանը (Volkskunde)
  • Ամրոց- թանգարանը (Festungsmuseum)
  • Տաճարի պեղումների թանգարանը (Domgrabungsmuseum)
  • Զալցբուրգի խաղալիքների թանգարանը (Salzburger Spielzeug թանգարան)
  • Հալեյն Կելտական ​​թանգարան (Keltenmuseum Hallein)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Музей Зальцбурга.М.Шварц». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զալցբուրգի թանգարան» հոդվածին։