Jump to content

CDK ՄԱԻ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մշակույթային ժամանցային կենտրոն
CDK ՄԱԻ
CDK МАИ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Քարտեզ
Քարտեզ

Live Music Hall (նախկին CDK ՄԱԻ, ռուս.՝ МАИ), մշակույթային ժամանցային կենտրոն, գտնվում է Մոսկվայի Ավիացիոն Ինստիտուտի մշակույթի և տեխնիկայի պալատի շենքում (ՄԱՍՊ ՄԱԻ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1961 թվականին։ 1970-ական թվականներից ՄԱԻ-ի Մեծ համերգային սրահը (ՄՀՍ ՄԱԻ) օգտագործվում է որպես համերգային վայր։ ՄՀՍ ՄԱԻ-ում ելույթ ունեցել Վլադիմիր Վիսոցկին[1], Ալլա Պուգաչովան[2]։ Հետագայում՝ 1980-ական թվականներին ելույթ ունեցան Վիկտոր Ցոյը և «Կինո» խումբը[3], «Չյորնի Կոֆե»[4]։ 1986 թվականին այնտեղ անցկացվեց «Արիա» խմբի առաջին համերգը[5]։

1990-ական թվականներին սեփականաշնորհումից հետո ակումբն ունեցավ մի քանի անվանումներ։ 1997 թվականից CDK ՄԱԻ անվանումն էր կրում։ Իր գոյության սկզբից արդեն նոր ՄԱՍՊ ՄԱԻ-ի ամենախոշոր ռոք իրադարձություններից մեկը «Մումիյ Տրոլլի» դեբյուտային համերգն էր Մոսկվայում (1997 թվական)[6]։ 2001 թվականի օգոստոսի 31-ի «Լենինգրադ» խմբի «Куда уходит лето?» համերգը ՄԱՍՊ ՄԱԻ բեմում ստացավ «Տարվա լավագույն համերգ» «Поборол-2001» («Наше радио»)[7] անվանակարգը։

2011 թվականին CDK ՄԱԻ-ն ռեբրենդինգի արդյունքում փոխեց անունը Live Music Hall-ի։ Վայրի կոնցեպտը մնացել է անփոփոխ. այնտեղ ելույթ են ունեցել հիմնականում ռուսական և արտասահմանյան ռոք խմբեր։ CDK ՄԱԻ-ի վեջին համերգը դարձավ 2011 թվականի օգոստոսի 26-ին Արթուր Բերկուտի հրաժեշտի համերգը «Արիայի» կազմում[8]։ Արդեն սեպտեմբերի 23-ին ակումբում կայացավ նոր անունով առաջին համերգը Live Music Hall բեմի վրա «Ակվարիումի» կատարմամբ[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Владимир Высоцкий: Каталог выступлений ; Каталог фонограмм. — Книжный магазин "Москва", 2001. — 440 с.
  2. Федор Раззаков Алла Пугачева. 50 мужчин Примадонны. — Aegitas, 2020-12-03. — 189 с. — ISBN 978-1-77313-401-7
  3. Виталий Калгин Виктор Цой и группа «КИНО». Настоящая история группы. Полное собрание цветных фотографий. — Litres, 2021-11-17. — 210 с. — ISBN 978-5-04-376805-6
  4. Сергей Троицкий Битва за водку. — Litres, 2017-09-05. — 476 с. — ISBN 978-5-04-022966-6
  5. «Как начиналась группа Ария». Роккульт. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. «Фото». Мумий Тролль. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. «Лауреаты премии "Побоroll-2001"». OnAir.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. Musecube. «О том, как «Ария» дала жару Москве | Musecube» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. «CDK МАИ|Фотогалерея». www.cdk.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  10. «СДК МАИ превратится в Live Music Hall». www.intermedia.ru (ռուսերեն). 2011 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]