1533-1536 թվականներին Իտալիայում ուսումնասիրել է անտիկ և Վերածննդի արվեստը։ Դելորմի ոճում միահյուսվել են օրդերային և գոթակաև տարրերը։ Կառույցներից պահպանվել են մասամբ Անե դղյակ-պալատը (1547 թվականից) Օռլեանի շրջակայքում, Ֆրանցիսկ I-ի դամբարանը (1547 թվականից) Փարիզի Սեն Դընի տաճարում։ Նշանավոր գործը Փարիզի Տյուիլըրի պալատն էր (կործանվևլ է 1871 թվականին), որի մի մասն է կառուցվել Դելորմի նախագծով (1564 թվականին)։ Այստեղ Դելորմը առաջինը դասական օրդերի մեկնաբանության մեջ ազգային երանգներ մտցրեց՝ ստեղծելով, այսպես կոչված, «ֆրանսիական օրդերը»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 328)։