Օֆելյա Պետրոսյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Օֆելյա Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1950 (73 տարեկան) |
Պետրոսյան Oֆելյա Վլասի (սեպտեմբերի 4 1950 թ., Վարդենիս (գյուղ)), կրթական համակարգի գործիչ, դպրոցի տնօրեն, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս համայնքի պատվավոր քաղաքացի (30.05.2003 թ.), Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ Պատվո անդամ (13.10.2007 թ.)։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1967 թ-ին ավարտել է Երևանի թիվ 131 միջնակարգ դպրոցը, 1973 թ-ին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժինը։ 1967 թ-ից աշխատում է Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցում։ 1967-1969 թթ-ին եղել է ավագ ջոկատավար, 1969-1982 թթ-ին՝ ուսուցիչ, 1982-1989 թթ-ին՝ ուսումնական մասի վարիչ։ 1989 թ-ին նշանակվել է դպրոցի տնօրեն։ 2002 թ-ի նոյեմբերի 9-ին ընտրվել է Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ նախագահության անդամ։ 1995 թ-ին մեծամասնական ընտրակարգով եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու։ 2007 թ-ի մայիսի 12-ին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության համամասնական ցուցակով մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։ Իր դիմումի համաձայն չի գրանցվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 2008 թ-ին իր դեկավարած դպրոցը Միջազգային բաց դասի ցուցանիշներով դարձել է Գինեսի մրցանակակիր։
Պարգևատրվել է[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիգրան Հայազն, Վարդենիս. հանրագիտարան։ Ե., 2009 թ., էջ 116-117։