Օմար Աբու Ռիշա
Օմար Աբու Ռիշա արաբ․՝ عمر أبو ريشة | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1910[1][2] |
Ծննդավայր | Մանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա |
Վախճանվել է | հուլիսի 15, 1990[1] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա |
Գերեզման | Հալեպ |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ և դիվանագետ |
Լեզու | արաբերեն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Սիրիայի թագավորություն, Հալեպի Նահանգ, Սիրիա պետություն (1925—1930), Սիրիայի Երկրորդ Հանրապետություն, Արաբական Միացյալ Հանրապետություն և Սիրիա |
Կրթություն | Մանչեսթերի համալսարան, Բեյրութի ամերիկյան համալսարան, Դամասկոսի համալսարան և Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ |
|
Անդամակցություն | Դամասկոսի արաբերենի ակադեմիա |
Omar Abu Risha Վիքիպահեստում |
Օմար Աբու Ռիշա (ապրիլի 10, 1910[1][2], Մանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա - հուլիսի 15, 1990[1], Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա), սիրիացի բանաստեղծ է։ Ծնվել է բանասերների ընտանիքում։ Նախնական ուսումը ստացել է Հալեպում, ապա միջնակարգ կրթությունը ավարտել է Լիբանանի Ամերիկյան համալսարանում։ 1930 թվականին, ուղևորվեց Անգլիա՝ Մանչեստրի համալսարանում ուսանելու։ Օմար Աբու Ռիշան ժամանակակից ամենամեծ գրողներից մեկն է։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը՝ Շավէ-է բըն Ալշեյխ Մուսթաֆա աբու Ռիշա։ Օմարի ասելով՝ նրա հայրը ծնվել է Քարաոնում։ Չնայած, որ նա դարձավ Մանբաժի և Ալխալիլի քաղաքապետը, սակայն նա երկար տարիներ աքսորված է եղել, և երբ վերադարձավ, ապրեց Հալեպում, որտեղ զբաղվեց գյուղատնտեսությամբ և հետո թողեց գյուղատնտեսությունը, և ընդունեց Տրիպոլիի քաղաքապետի պաշտոնը։ Նա նաև եղել է մեծ բանաստեղծ։
Մայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոր անունը Խայրա Ալլահ էր, Իբրահիմ Ալի Նուր Ալդին Ալյարշիթիի աղջիկը։ Նա Ակկայից էր, պաղեստինցի։
Քույրեր և եղբայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր քույրերից և եղբայրներից հայտնի դարձան Զեյնաբը և Զաֆերը։ Զաֆերը ունի բանաստեղծությունների ժողովածուներ, որոնցից առավել հայտնի են այս երկուսը՝ «Սիրո պատուհանից», որը 1981 թվականին տպագրվել է և «Գիշերվա մեղեդին»։ Զեյնաբը նույնպես շատ լավ բանաստեղծուհի է եղել։ Իսկ նրա մեծ քրոջ անունը Սարա է եղել։
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օմար Աբու Ռիշան ստացել է մրցանակներ և պարգևատրումներ Սիրիայից, Լիբանանից, Բրազիլիայից, Արգենտինայից և Ավստրիայից։ Նաև պարգևատրվել է բազմաթիվ պետական, միջազգային և համաշխարհային գիտաժողովների ընթացքում։
Գրական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի աշխատանքներ
- «Կանայք» ժողովածու
- «Թաջ Մահալ» թատերգություն
- «Ալի» թատերգություն
- «Սամիրամիս» թատերգություն
- «Բանաստեղծների դատարան» թատերգություն
Այս մեծ բանաստեղծն ունի նաև անգլերեն ժողովածու, այլ կարևոր բանաստեղծություններ ու ստեղծագործություններ։ Նրա բանաստեղծությունները համարվում են XX դարի արաբալեզու գրականության հիաշալի էջեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.adab.com/modules.php?name=Sh3er&doWhat=lsq&shid=23&start=0 Արխիվացված 2019-03-30 Wayback Machine
- «Краткая литературная энциклопедия», т.1, М., 1962
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար Աբու Ռիշա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 45)։ |