Քննարկում:Արցախի Հանրապետություն
Հոդվածի անվանման հետ կապված քննարկումը և արդյունքը դիտեք այստեղ. Վիքիպեդիա:Տերմինների քննարկում/Արխիվ/2012-2014 թթ.#Արցախի Հանրապետությո՞ւն, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: |
Այս էջի վերնագիրը քննարկվել է Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ էջում: Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ/Արխիվ/2015#Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ) |
Ես Լեռնային Ղարաբաղ հոդվածը միացրեցի ԼՂՀ հոդվածին, քանի որ առաջարկը շուտվանից կար, սակայն դեմ արտահայտվողներ չկան։ Վերահղված ԼՂ հոդվածում շատ կցկտուր ինֆորմացիա կար և առանց աղբյուրների հղման և որևէ նոր բան, որ այս հոդվածում կա, այդտեղ չկար, փոխարեն շատ այլալեզու վիքիներում հոդվածը կամ ընդհանուր էր կամ ԼՂՀ-ի մասին էր, սակայն հղումը տրված էր ԼՂ-ին, որը մեր համար պիտի ամոթալի լիներ փիարի տեսանկյունից։6AND5 13։38, 27 Օգոստոսի 2010 (UTC)
Անվանափոխման պատճառաբանություն[խմբագրել կոդը]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հոդվածը վերահղեցի դեպի Արցախի Հանրապետություն հոդված՝ հիմք ընդունելով համապատասխան թեմայով Խորհրդարանում եղած քննարկումները, ինչպես նաև սա՝
Ցանկալի է, որ ԼՂՀ, Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ անվանումների փոխարեն գործածվեն Արցախ և Արցախի Հանրապետություն անվանումները։ Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են»։ Այնպես որ իրավական խնդիր չկա, պարզապես ցանկալի է օտարածին անվանման փոխարեն օգտագործել հայկական անվանումը։ |
Եթե տեղափոխելու ընթացքում որևէ տեխնիկական սխալ եմ թույլ տվեք, խնդրում եմ շտկել և ասել, թե որն է սխալը։--Գարդմանահայ (քննարկում) 09։17, 11 Մարտի 2014 (UTC)
Անվանում[խմբագրել կոդը]
Hayk, կարծում եմ բուն հոդվածի անվանումը պետք է մնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ առանց փակագծում Արցախի։ Քո տարբերակը կարելի է վերահղում անել։ --Լիլիթ (քննարկում) 10:16, 3 Օգոստոսի 2014 (UTC)
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)՝ նախ նշված է գերբի վրա, երկրորդ՝ դրոշի վրա, երրորդ՝ այսպես են ասել ԼՂՀ Մոսկվայի ներկայացուցիչը, և մեկ էլ, ԼՂՀ վարչապետը, կարծեմ --Hayk.arabaget (քննարկում) 10:20, 3 Օգոստոսի 2014 (UTC)
- Հոդվածի առաջնային անունը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, դա ավելի ճիշտ է․․․ --Լիլիթ (քննարկում) 10:23, 3 Օգոստոսի 2014 (UTC)
Անվանում-2[խմբագրել կոդը]
Gardmanahay ջան, ողջույն, նոր նայում էի ԱՀ նոր սահմանադրության տեքստը, որտեղ նշված է, որ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են: Սակայն մեր հոդվածում շարադրված է այնպես (Արցախի Հանրապետություն, մինչև 2017-ի փետրվարը՝ Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի) Հանրապետություն), որ ԼՂՀ այլևս չենք ասելու կամ դա իրավական տեսանկյունից սխալ է:--Arsog (1985) 14:27, 27 Մարտի 2017 (UTC)
- Ողջո՜ւյն Arsog ջան: Իմ կարծիքով, անհրաժեշտ է հոդվածի անվանման վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ սպասել մինչև Արցախի Հանրապետության նոր սահմանադրությունը ամբողջությամբ կամ առնվազն երկրի անվանը առնչվող հատվածը ուժի մեջ մտնի: «ԼՂՀ»-ի մասով ասեմ, որ ես նախկինում էլ եմ դեմ եղել այդ տերմինի կիրառմանը որպես Արցախի Հանրապետություն անվան հակիրճ անվանում, քանի որ այդ մասին չկա գրված գործող սահմանադրությունում: Ներկայում գործող սահմանադրությունում նշված է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» և «Արցախի Հանրապետություն» անվանումները նույնն են, իսկ նորի՝ մեզ հասանելի տարբերակում հակառակը՝ «Արցախի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումներն են նույնական, այսինքն՝ նորում առաջնային է դիտվում արդեն «Արցախի Հանրապետություն»-ը: Իսկ եթե հաշվի առնենք, որ նախկին (գործող) սահմանադրության վերնագիրը, այն է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրություն»-ը նոր սահմանադրության մեզ հասանելի տարբերակում նույնպես փոխարինվել է «Արցախի Հանրապետության սահմանադրություն»-ով, ինչպես նաև բազմաթիվ հրապարակումները երկրի անվանափոխման մասին, որոնք նշում են, որ երկիրը կոչվելու է Արցախ, ապա կարելի է համարել, որ Արցախ անվան կիրառությունը ճիշտ է, քան թե Լեռնային Ղարաբաղ անվանումը: Ինչ վերաբերում է հոդվածում կատարված նշածդ փոփոխությանը, ապա ես չէի տեսել այն: Իմ կարծիքով պետք չի հոդվածի առաջին նախադասությունում հատուկ նշել, թե երկիրը նախկինում ինչ է կոչվել, քանի որ այդ մասին կարելի է առանձին բաժնում կամ ենթաբաժնում գրել:--Գարդմանահայ (քննարկում) 14:48, 27 Մարտի 2017 (UTC)
- Ի դեպ, իմ կարծիքով իրավական տեսակետից սխալ է ոչ միայն ԼՂՀ անվան կիրառումը, այլև Արցախ անվան կիրառումը, քանի որ համապատասխան անդրադարձ չկա երկրի սահմանադրությունում: Իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)» անվանումը, որպես հոդվածի վերնագիր, անհանդուրժելի է՝ ակնհայտ սխալ լինելու պատճառով:--Գարդմանահայ (քննարկում) 14:52, 27 Մարտի 2017 (UTC)
- Այդ պարագայում ավելի ճիշտ կլինի հոդվածից առհասարակ հանել այդ հատվածը, մինչև, ինչպես դու ես ասում, «Արցախի Հանրապետության նոր սահմանադրությունը ամբողջությամբ կամ առնվազն երկրի անվանը առնչվող հատվածը ուժի մեջ մտնի»։ --@ջեօ 18:23, 27 Մարտի 2017 (UTC)
- Արված է:--Գարդմանահայ (քննարկում) 21:07, 27 Մարտի 2017 (UTC)
- Այդ պարագայում ավելի ճիշտ կլինի հոդվածից առհասարակ հանել այդ հատվածը, մինչև, ինչպես դու ես ասում, «Արցախի Հանրապետության նոր սահմանադրությունը ամբողջությամբ կամ առնվազն երկրի անվանը առնչվող հատվածը ուժի մեջ մտնի»։ --@ջեօ 18:23, 27 Մարտի 2017 (UTC)
- Ի դեպ, իմ կարծիքով իրավական տեսակետից սխալ է ոչ միայն ԼՂՀ անվան կիրառումը, այլև Արցախ անվան կիրառումը, քանի որ համապատասխան անդրադարձ չկա երկրի սահմանադրությունում: Իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)» անվանումը, որպես հոդվածի վերնագիր, անհանդուրժելի է՝ ակնհայտ սխալ լինելու պատճառով:--Գարդմանահայ (քննարկում) 14:52, 27 Մարտի 2017 (UTC)
Լուծարում[խմբագրել կոդը]
Հարգելի մասնակիցներ, չնայած այն հանգամանքին, որ որոշ խմբագիրները շտապում են հոդվածներում ավելացնել Արցախի Հանրապետության լուծարման մասին և նախադասությունները դարձնել անցյալ ժամանակով, սակայն առնվազն այս պահին դրանք հիմնավոր չեն, իսկ հետագայի համար ճիշտ կլինի նախապես բացել քննարկում՝ ընդհանուր համաձայնության գալու համար։ Ավետիսյան91 (քննարկում) 20:04, 27 Դեկտեմբերի 2023 (UTC)
Լուծարում 2[խմբագրել կոդը]
Հարգելի մասնակիցներ, առաջարկում եմ ավելացնել տեղեկություն ԼՂՀ լուծարման մասին։ Քանի որ դե ֆակտո երկիրը 2023 թ.-ից գտնվում է Ադրբեջանի կոնտրոլի տակ և դե յուրե 2024 թ.-ի հունվարի 1-ից համաձայն նախագահի որոշմամն ԼՂՀ-ն լուծարվում է և պետական բոլոր կառույցները դադարում են գոյություն ունենալ։ 62.89.17.83 18:56, 1 Հունիսի 2024 (UTC)
- Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, առավել ևս պետական կառույցները, իսկ Արցախի նախագահի «հրամանագիրը», որով իբրև թե լուծարվում է Արցախի Հանրապետությունը՝ առոչինչ է, քանի որ նապագահը այդպիսի իրավասություն չունի: Օրինակ՝ Արցախի Ազգային ժողովը մինչև այժմ գործում է և ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է կատարում:--Atheist Armenian (քննարկում) 02:38, 4 Հունիսի 2024 (UTC)
- Բայց փաստը մնում է փաստ, որ նախ առաջինը՝ մյուս լեզուների վիքիպեդիայում արդեն գրվել է լուծարման մասին, նախ երկրորդը՝, որպես այդպիսին Արցախի Հանրապետություն էլ գոյություն չունի, այդ տարածքը գտնվում է Ադրբեջանի կոնտրոլի տակ, անտեղ գործում են ադրբեջանական օրենքները, այնտեղ գործում է ադրբեջանական հեռախոս, փոստ, ԶԼՄ-ներ և այլն, երրորդը՝, եթե մենք մտածում ենք միջազգային օրենքի տեսակետից ԼՂՀ նախագահը, կառավարությունը, ազգային ժողովը և այլ կառավարական մարմիններ ընդհանրապես ոչմի իրավասություն չունեին և չունեն, քանի որ ԼՂՀ անկախությունը չի ընդհունվել ոչ մի ՄԱԿ անդամ երկրի կողմից, չորրորդը՝ կառավարությունը, ազգային ժողովը և այլ կառույցներ չեն գործում 2023 թ․-ի սեպտեմբերի 28-ից, քանի որ նրանց գործման վայրը էլ գոյություն չունի, այդ մարմիիները ուղակիորեն շենքեր չունեն: Այս փաստերի հիմքի վրա ճիշտ եմ համարում գրել ԼՂՀ լուծարման մասին, քանի որ վերջը ի վերջո վիքիպեդիան հանրագիտարան է, հանրագիտարանում գրվում են փաստեր, իսկ փաստը մնում է փաստ, ԼՂՀ էլ գոյություն չունի, ինչքանել ցավալի է այդ փաստը, ինչքանել չենք ուզում դրա մասին գրել, պետք է, քանի որ հանրագիտարանը պետք է լինի մաքսիմալ օբյեկտիվ և իր մեջ ունենա տվյալ երկրի, մարդու, իրադարձության մասին ամբողջական տեղեկություն։ 62.89.17.83 19:19, 5 Հունիսի 2024 (UTC)
- Հարգելի անանուն մասնակից, այդ բոլոր փաստերը գրված են հոդվածում, խնդրում եմ չվրդոհվել. տեսեք ներածության վերջին պարբերությունը և «Ադրբեջանի ներխուժում Արցախ» բաժինները։ Ավետիսյան91 (քննարկում) 19:23, 5 Հունիսի 2024 (UTC)