Տիտալ Ջնդոյան
Տիտալ Հուսեինի Ջնդոյան | ||
պետական գործիչ | ||
| ||
---|---|---|
15 նոյեմբերի 2007 - 15 նոյեմբերի 2015 | ||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |
Հաջորդող | Դավիթ Չիբուխչյան | |
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ | |
Գիտական աստիճան՝ | Իրավաբանական գիտությունների թեկնածու | |
Դավանանք | Եզդիականություն | |
Ծննդյան օր | մարտի 8, 1942 (82 տարեկան) | |
Ծննդավայր | Ալագյազ, Հայաստան | |
Զավակներ | Թեմուր Ջնդոյան, Զինաիդա Ջնդոյան |
Տիտալ Հուսեինի Ջնդոյան (մարտի 8, 1942, Ալագյազ, Հայաստան), իրավաբան, ՀՀ պետական գործիչ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1964 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
- Իրավաբանական գիտությունների թեկնածու։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատել է ՀԽՍՀ ներքին գործերի համակարգում որպես քննիչ, ավագ քննիչ, ապա՝ Երևան քաղաքի քննչական բաժնի ավտոտրանսպորտային հանցագործությունների քննությամբ զբաղվող քննչական բաժանմունքի պետ։
- Եղել է ՀՀ ՆԳՆ քննչական վարչության հսկողական-մեթոդական բաժնի պետ։
- Աշխատել է որպես ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության քննչական բաժնի պետի տեղակալ, դատախազի ավագ օգնական, Երևան քաղաքի դատախազի տեղակալ։
- 2007 թ. նոյեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ երկու տարի ժամկետով։
- 2009 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[1]։
- 2015 թ. նոյեմբերի 19-ին լիազորությունները դադարել են՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Որդին՝ Թեմուր Ջնդոյանը, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետն է, դուստրը՝ Զինաիդա Ջնդոյանը, ԵՊԲՀ թերապիայի թիվ 2 ամբիոնի վարիչը։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Տիտալ Ջնդոյան 18 նոյեմբերի 2007 - 19 նոյեմբերի 2015 |
Հաջորդող Դավիթ Չիբուխչյան |
|