Jump to content

Տիագո Մենդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիագո Մենդես
Thiago Mendes
Մենդեսը 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Thiago Henrique Mendes Ribeiro
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 15, 1992(1992-03-15)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Սան Լուիս (Մարանյան), Բրազիլիա
Հասակ 177 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Համար 12
Պատանեկան կարիերա
ԲրազիլիաԳոյաս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2015 Բրազիլիա Գոյաս 106 (5)
2015-2017 Բրազիլիա Սան Պաուլու 72 (3)
2017-2019 Ֆրանսիա Լիլ 66 (3)
2019-ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 0 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 3-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 3-ի, 2019

Տիագո Մենդես (պորտ.՝ Thiago Mendes, մարտի 15, 1992(1992-03-15)[1][2][3], Սան Լուիս (Մարանյան), Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Լիոնի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդեսը Գոյասի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի սեպտեմբերի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Պորտուգեզա Դեսպորտոսի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի մարտի 18-ին՝ Լիգա Գոյանոյի Ռիո Վերդեի դեմ խաղում[6]։ Սերիա B-ում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 2-ին՝ Բրագանտինոյի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում Մենդեսը անցկացրեց 2013 թվականի մայիսի 26-ին՝ Կրուզեյրոյի դեմ խաղում[8]։ Իր դեբյուտը միջազգային մրցաշարերում նշեց 2014 թվականի օգոստոսի 28-ին՝ Հարավամերիկյան գավաթի Ֆլումինենսեի դեմ խաղում[9]։ Նոյեմբերի 9-ին Մենդեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բահիայի դեմ խաղում[10]։ Նոյեմբերի 30-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Ատլետիկո Պարանաենսեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման ավելացված ժամանակում[11]։ Գոյասի կազմում Մենդեսը անցկացրեց 166 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։

Սան Պաուլու[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ձմռանը Մենդեսը միացավ Սան Պաուլուին[12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 1-ին՝ Լիգա Պաուլիստայի Պենապոլենսեի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 28-ին՝ Սերիա AՖիգեյրենսեի դեմ խաղում[15]։ Լիբերտադորեսի գավաթում առաջին գոլը Մենդեսը խփեց 2016 թվականի ապրիլի 29-ին՝ 1/8 եզրափակչի Դեպորտիվո Տոլուկայի դեմ խաղում[16]։ 2017 թվականի ապրիլի 8-ին բրազիլացին դուբլ ձևակերպեց Լիգա Պաուլիստայի Լինենսեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[17]։ Սան Պաուլուի կազմում Մենդեսը անցկացրեց 142 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։

Լիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 8-ին Մենդեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Լիլի հետ[18][19][20][21]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց օգոստոսի 6-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նանտի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 14-ին՝ Տրուայի դեմ խաղում[23]։ 2018 թվականի փետրվարի 11-ին Մենդեսը 2 գոլային փոխանցում տվեց Նանտի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[24]։ Ապրիլի 7-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Բորդոյի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 63-րդ րոպեին[25]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Թուլուզի դեմ խաղում[26]։ Լիլի կազմում Մենդեսը անցկացրեց 71 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Օլիմպիկ Լիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 3-ին Մենդեսը 4 տարվա պայմանագիր կնքեց Օլիմպիկ Լիոնի հետ[27][28]՝ փոխարինելով Տոտենհեմ տեղափոխված Տանգի Նդոմբելեին[29][30]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն եվրո[31][32]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գոյաս 2011 Սերիա B 10 0 0 0 0 0 10 0
2012 35 1 6 0 11 2 52 3
2013 Սերիա A 27 1 7 0 14 1 48 2
2014 34 3 2 0 4 0 16 1 56 4
Ընդհանուր 106 5 15 0 4 0 41 4 166 9
Սան Պաուլու 2015 Սերիա A 35 1 5 1 3 0 11 0 54 2
2016 32 2 2 0 14 1 14 1 62 4
2017 5 0 5 0 1 1 15 4 26 5
Ընդհանուր 72 3 12 1 18 2 40 5 142 11
Լիլ 2017–18 Լիգա 1 31 3 2 1 2 0 35 4
2018–19 35 0 2 0 0 0 37 0
Ընդհանուր 66 3 4 1 0 0 2 0 72 4
Օլիմպիկ Լիոն 2019–20 Լիգա 1 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 244 11 31 2 22 2 83 9 380 24

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյաս
Սան Պաուլու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Brazil - Thiago Mendes - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «Associação Portuguesa de Desportos (SP) - Goiás Esporte Clube, Sep 27, 2011 - Campeonato Brasileiro Série B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. «Rio Verde GO vs. Goiás - 18 March 2012 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. «Goiás Esporte Clube - Clube Atlético Bragantino (SP), Oct 2, 2012 - Campeonato Brasileiro Série B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. «Cruzeiro Esporte Clube - Goiás Esporte Clube, May 26, 2013 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. «Fluminense Football Club - Goiás Esporte Clube, Aug 28, 2014 - Copa Sudamericana - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. «Goiás Esporte Clube - Esporte Clube Bahia, Nov 9, 2014 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  11. «Atlético Paranaense - Goiás Esporte Clube, Nov 30, 2014 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  12. «Thiago Mendes festeja nascimento da filha». SPFC.NET (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  13. GloboEsporte.comBradenton, Por; EUA. «Thiago Mendes festeja nascimento da filha e vê São Paulo no caminho certo». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  14. «Penapolense vs. São Paulo - 1 February 2015 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  15. «São Paulo Futebol Clube - Figueirense Futebol Clube, Nov 28, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  16. «São Paulo Futebol Clube - Deportivo Toluca, Apr 29, 2016 - Copa Libertadores - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  17. «São Paulo vs. Linense - 8 April 2017 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  18. «Lille complete double signing of Mendes and Man Utd target Malcuit | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  19. «Lille finalise deals for Mendes and Malcuit». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 8. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. {{cite web}}: |first2= missing |last2= (օգնություն)
  20. «Lille bring in Thiago Mendes from Sao Paulo». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  21. «OFFICIAL - Lille sign MALCUIT and Thiago MENDES». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  22. «LOSC Lille - FC Nantes, Aug 6, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  23. «LOSC Lille - ES Troyes AC, Oct 14, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  24. «FC Nantes - LOSC Lille, Feb 11, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  25. «FC Girondins Bordeaux - LOSC Lille, Apr 7, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  26. «LOSC Lille - FC Toulouse, Dec 22, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  27. «Welcome, Thiago Mendes!». www.OL.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  28. «THIAGO MENDES SWAPS LILLE FOR LYON!». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  29. «Ndombele joins from Lyon». Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  30. «Tanguy Ndombele: Tottenham sign France midfielder from Lyon» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  31. «Transfer news: Lyon sign €25m Thiago Mendes as Tanguy Ndombele replacement | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  32. «Official | Lyon sign Thiago Mendes from Lille for a reported €25m | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  33. «Thiago Mendes». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  34. «Corinthians 0-0 São Paulo (3-4 PKs): São Paulo wins Florida Cup playoffs | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիագո Մենդես» հոդվածին։