Տանտա կամ Թանթա (արաբ․՝ طنطا), քաղաք Եգիպտոսում, Նեղոսի դելտայում, Ղարբիա մուհաֆազի վարչական կենտրոնը։ Ունի 421 076 բնակչություն (2006)[1]։
Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց է։ Կա տեքստիլ արդյունաբերություն, տնայնագործական արհեստագործական արտադրություն։